Եթե ոչ Քոչարյանը, ապա ո՞վ․․․
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, հատկապես ընդդիմադիր ամբողջ դաշտը հայտնվել է քաղաքական մեծ փոսում։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր մի շարք ուժեր ոչ թե փորձում են համախմբվել և միասնական դուրս գալ փոսից ու նաև երկիրը հանել դժվարին այս իրավիճակից, այլ ավելի են դժվարացնում ընդդիմության համախմբումը։
Հետաքրիր է, որ ընդդիմադիր տարբեր խմբեր իրենց հիմնական թիրախ այս պահին համարում են ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ վերջին ընտրություններում ամենամեծ վստահության քվե ստացած ընդդիմադիր առաջնորդին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Երկրորդ նախագահն ու իր թիմը իհարկե իրենց սխալներն ունեն, որոնց մասին կարելի է և պետք է խոսել, բայց անտրամաբանական են այն առաջարկները, ըստ որոնց Ռոբերտ Քոչարյանը պետք է հրաժարվի իր քաղաքական պլաններից ու որ ամենակարևորն է, իր ունեցած բոլոր հնարավորությունները պետք է հանձնի ընդդիմադիր առավել փոքր ուժերին, որպեսզի հնարավոր լինի հաղթել Նիկոլ Փաշինյանին։
Նման առաջարկների հեղինակները մի բան հաշվի չեն առնում, որ նույնիսկ իշխանությունների կողմից գործադրված մեդիատեռորից հետո, հանրության գրեթե 22 տոկոսը կարծել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է փոխարինի հենց Ռոբերտ Քոչարյանը։ Այս պահին չկա մեկ այլ քաղաքական գործիչ, որ հանրության կողմից ստացած լինի գոնե 23 տոկոս վստահության քվե, որպեսզի Քոչարյանին արված դաշտը թողնելու առաջարկը տրամաբանական լինի։
Ռոբերտ Քոչարյանն այս պահին ամենամեծ աջակցությունն ունեցող ընդդիմադիր առաջնորդն է ու տրամաբանական է, որ համախմբումը իր շուրջ պետք է լինի։ Ու երբ այս ֆոնին հնչում են առաջարկներ Քոչարյանին թողնել քաղաքական պայքարը` տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը պետք է իշխանությունը սահուն հանձներ ընդդիմադիր այլ առաջնորդի, իսկ Քոչարյանը իր քաղաքական կապիտալով մեջտեղ գալով գործընթաց է խափանում ու դրա համար պետք է դուրս գա, որպեսզի ամեն բան իր տեղն ընկնի։
Իսկ, եթե չկա նման ծրագիր ու քաղաքական այդ ուժերը վստահ են, որ Քոչարյանի խաղի մեջ մտնելը օգնում է Փաշինյանին, ապա ինչն էր խանգարում իրենց մասնակցել նախորդ ընտրություններին ու իրենց պատկերացրած առաջնորդի հետ հավաքել 30-40 գուցե նաև 50 տոկոս քվե, որը նրանց հնարավորություն կտար դաշտից դուրս թողնել, թե Քոչարյանին, թե Փաշինյանին։ Ընդ որում հիմա էլ այդ ընդդիմադիր առաջնորդներն ու ուժերը շանս ունեն քաղաքական պրոցեսների ղեկը իրենց ձեռքը վերցնելու՝ կարող են տասնյակ հազարների հանել փողոց ու ցույց տալ, որ անգամ ընտրությունների չմասնակցելով իրենք ունեն վստահության մեծ բազա։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ