Կոսմետոլոգը կնճիռները հարթող դիետա է մշակել
Հոլիվուդյան աստղերի կոսմետոլոգ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Նիկոլաս Փերիկոնը երիտասարդացմանը նպաստող սնվելու համակարգ է մշակել: Դիետան հիմնված է սննդի հետ օրգանիզմ ներթափանցող սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրածինների հավասարակշռությունը պահպանելու հիման վրա: Պայմանները ճիշտ կատարելու դեպքում նյութափոխանակությունն արագանում է, ակտիվանում է սեփական կոլագենի արտադրությունը եւ օրգանիզմում դանդաղում է ծերացման գործընթացը:
Նիկոլաս Փերիկոնը հիմնական շեշտը դնում է օմեգա-3 ճարպային թթուների վրա: Այս անփոխարինելի թթուները մեծ քանակությամբ առկա են սաղմոնի, յուղոտ բոլոր ձկների ու ծովամթերքի, ընկուզեղենի, ձիթապտղի եւ ձիթապտղի յուղի մեջ: Օմեգա-3-ի մոլեկուլները կարգավորում են մաշկի խոնավությունը եւ կանխարգելում կնճիռների առաջացումը:
ЕвроСМИ-ի փոխանցմամբ, կոսմետոլոգը խորհուրդ է տալիս օրը սկսել մեկ բաժակ պարզ ջրով: Նախաճաշին պետք է ուտել մեկ ամբողջական ձվից եւ երեք ձվի սպիտակուցից պատրաստված ձվածեղ, ինչպես նաեւ կես բաժակ վարսակ, մի կտոր դդում կամ մեկ քառորդ բաժակ հատապտուղ: Կարելի է խմել մեկ բաժակ կանաչ թեյ կամ ջուր:
Ճաշին հարկավոր է նրբաթիթեղի մեջ կամ գրիլի տեսքով պատրաստված 200 գրամ սաղմոն եւ մի մեծ ափսե կանաչ աղցան ուտել: Ընթրիքին` կրկին ձուկ, իսկ որպես խավարտ` կանաչ բանջարեղեն (բրոկոլի, սպանախ, բրյուսելյան կաղամբ): Օրվա ընթացքում կարելի է ջուր խմել, խնձոր, չոր ընկուզեղեն եւ բնական յոգուրտ ուտել:
Մասնագետը վստահեցնում է, որ այս սննդակարգին 3-5 օր ճիշտ հետեւելու դեպքում կնճիռները կհարթվեն եւ ավելի քիչ նկատելի կլինեն, մաշկը կձգվի եւ առողջ փայլ կստանա: Առավել երկարատեւ արդյունքի համար կինոաստղերի կոսմետոլոգը խորհուրդ է տալիս «գեղեցկության դիետային» հետեւել մեկ ամիս՝ երբեմն ձուկը փոխարինելով հավի կամ հնդկահավի փափկամսով:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...