ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հնարավորությունը կարող է դիտարկվել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը չի բացառում, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի մասին սկանդալային հրապարակումից հետո ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարց բարձրացվի:
«Կարող է նման հնարավորություն դիտարկվել, բայց պետք է հաշվի առնվեն դրա հնարավորությունները և հետագա ընթացքը, որովհետև դա կախված չէ բացառապես հայկական պատվիրակությունից կամ հայկական պատվիրակության դիրքորոշումից».- NEWS.am-ին ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նա հայտնեց, որ ԵԽԽՎ իրավական հանձնաժողովի նիստում այդ հարցերի շուրջ քննարկումներ եղել են. «Նույնիսկ ոչ ուղղակի ձևով փոփոխություններ են արվել խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահությանը վերաբերող համապատասխան զեկույցում: Այս խմորը դեռ շատ ջուր կքաշի, խորհրդարանական վեհաժողովի շատ պատվիրակներ դրան ծանոթացել են այս երկու օրերի ընթացքում: Ինքս էլ շատերին տրամադրել եմ այդ նյութը»:
Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian պարբերականի բացահայտած բանկային հաշվետվություններով պարզվել են Ադրբեջանի կողմից կատարված բազմաթիվ վճարումները ԵԽԽՎ մի քանի նախկին անդամներին՝ գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր եւ ԵԽԽՎ Մոնիթորինգային հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Լինթներին, Եվրոպայի խորհրդում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին: Ընդհանուր առմամբ 2012-ից 2014 թվականը Լինթների հաշվին բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով փոխանցվել է 891 հազար եվրո, նա Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ ղեկավարել է Գերմանիայի դիտորդական հանձնաժողովը: 2012-ից 2014 թվականը Վոլոնտեն նույն ընկերությունների միջոցով ստացել է ավելի քան 2 մլն եվրո:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ