Ո՞ր ավելի օգտակար քաղցրավենիքով կարելի է փոխարինել կոնֆետները
Կոնֆետները կարելի է փոխարինել ավելի օգտակար մթերքներով. ասում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի CMD մոլեկուլային ախտորոշման կենտրոնի փորձագետ Կիրա Գլինկան (Ռուսաստան):
«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ շատ կոնֆետներ ոչ օգտակար բուրավետիչներ, սննդային գույներ, ճարպեր եւ էմուլգատորներ են պարունակում։ Փոխարենը, ըստ փորձագետի, կարելի է չիր՝ չամիչ, չորացրած ծիրան կամ սալորաչիր, օգտագործել:
Մասնագետի առաջարկած մյուս այլընտրանքը մեղրն է։ Նրա խոսքով՝ մեղրն ամրացնում է իմունային համակարգը եւ նորմալացնում աղեստամոքսային համակարգի աշխատանքը։
Բացի մեղրից եւ չորացրած մրգերից, սննդակարգում կարելի է զեֆիր եւ պաստիլա ավելացնել: Դրանք շատ ցածր կալորիականությամբ մթերքներ են, որոնք հիմնված են կարտոֆիլի պյուրեի, ձվի սպիտակուցի եւ բնական խտացուցիչների վրա: Ընդ որում, «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետը խորհուրդ է տալիս առանց շոկոլադի զեֆիր ընտրել:
Գլինկան նաեւ նշել է, որ կոնֆետները կարելի է փոխարինել դառը շոկոլադով, ընկույզով, մարմելադով, ջեմով եւ հում աղանդերով. դրանք աղանդեր են, որոնք չեն պարունակում ձու, ցորենի ալյուր, շաքար եւ պատրաստվում են առանց ջերմային մշակման:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է