Վրաստանը ցանկանում է արագ ինտեգրվել ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին․Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է առավելագույնս արագ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու երկրի ձգտումների մասին։ Այս մասին նա հայտարարել է Լեհաստանում 27-րդ միջազգային Տնտեսական համաժողովի շրջանակում, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։
«Վրաստանը ցանկանում է, որ եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրումը հնարավորինս շուտ տեղի ունենա եւ որ այդ որոշումներն արագ կայացվեն․․․Վրաստանի տեղը Եվրոպայում է։ Եվրոպական ինտեգրումը Վրաստանի պատմական նպատակն է»,-ասել է Մարգվելաշվիլին։
Նախագահը նաեւ ուշադրություն է դարձրել Եվրամիության եւ Վրաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական համագործակցության խորացմանը եւ խոսել ԵՄ-ի առջեւ ծառացած մարտահրավերների մասին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ