Ալիեւն ամեն ինչ անում է, որ իր ականջները մի լավ ձգեն
Ղարաբաղյան հակամարտությունն Ադրբեջանի ներքին գործն է, հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի զինծառայող Չինգիզ Գուրբանովի ընտանիքի հետ հանդիպմանը, որը սպանվել էր Ալիեւի հրամանով հայկական դիրքեր ներթափանցման փորձի ժամանակ:
«Ապրիլյան մարտերը, լարվածությունը եւ շփման գծում բախումները մեր ներքին գործն է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է: Ամբողջ աշխարհը հենց այդպես գիտի Լեռնային Ղարաբաղը, եւ այդ հակամարտության կարգավորումը կարող է լուծում գտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հոխորտացել է նավթադոլարներից եւ Լուկաշենկոյի վերջին նվերից գլուխը կորցրած ադրբեջանական փոքրիկ Հիտլերը, որի համար իր իսկ քաղաքացիների կյանքը գրոշի արժեք չունեն:
Ալիեւը արդեն իսկ այնքան է կորցրել իրականությունը, որ հայտարարել է, թե Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա:
Այսպիսով, ինչքան հայաստանյան իշխանությունները փոխզիջման գնալու պատրաստակամություն են հայտնում, այնքան Ալիեւի լեզուն երկարում է:
Ի դեպ, հիշեցնենք, որ երբ Ալիեւի հրահանգով ադրբեջանցի լրագրողը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հարցրել էր, թե ինչ կանի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը «հակաահաբեկչական» գործողություն իրականացնի Լեռնային Ղարաբաղում, ընդգծելով, թե դա իբր Ադրբեջանի ներքին գործն է, Ռուսաստանի արտգործնախարարն ավելի քան կոշտ պատասխան էր տվել, շեշտելով, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործը չէ:
Մնում է, որ հայկական կողմը հերթական անգամ համանախագահների սեղանին դնի Ալիեւի վերջին հոխորտանքները եւ միջազգային հանրությանը կոչ անի զսպաշապիկ հագցնել հարավային Կովկասում 21-րդ դարում ի հայտ եկած փոքրիկ Հիտլերին:
Top-News.am

















































Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ալիևը վիրավորել է խորհրդային համակարգում կարիերա արած իր հոր՝ Հեյդարի հիշատակը. «Кавказарь»
Հայաստանի հետ «խաղաղության բանակցությունները» տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում. Ալիև
Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը. Ալիև
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են