Թուրք-իրանական սահմանին Իրանի 3 քաղաքացի է ձերբակալվել
Իրանին սահմանակից թուրքական Աղրը նահանգում (Արարատ լեռան շրջակայքում գտնվող տարածք) Իրանի երեք քաղաքացի է ձերբակալվել, այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Ձերբակալվածների անունները չեն նշվում, սակայն նշվում է, որ վերջիններս հատել են սահմանն անօրինական կերպով. նրանց ձերբակալել են սահմանին մալուխ անցկացնելիս, և ենթադրվում է, որ դա արել են դիվերսիոն նպատակներով:
Նշենք, որ թուրք-իրանական սահմանին բետոնե պատ է կառուցվում։ Պատի կառուցումը կավարտվի մինչև տարեվերջ: Թուրքիայի կողմից կառուցվող պատը կունենա 3 մետր բարձրություն, 2 մետր հաստություն ու 143,8 կմ երկարություն և կանցնի գլխավորապես Իգդիր և Աղրը նահանգների միջով, որոնք սահմանակցում են Իրանի հետ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ