Գերմանիայի կառավարության խոսնակ. «Թուրքիան առայժմ պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ»
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը հայտարարել է, որ Թուրքիան առայժմ պատրաստ չէ Եվրամիության (ԵՄ) անդամ դառնալ:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Aktifhaber» լրատվական կայքը, Զայբերտը նշել է, որ այս պահին Թուրքիան այն վիճակում չէ, որ անդամակցի ԵՄ-ին: Բացի այդ, ըստ Գերմանիայի կառավարության խոսնակի, Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունները գործնականում դադարեցված են:
Զայբերտը հայտնել է, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի հետ հետագա բանակցությունների հարցը կքննարկվի ԵՄ-ի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 19-20-ին Բրյուսելում:
Նշենք, որ 1999 թ. Թուրքիային շնորհվել էր ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Իսկ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություննները սկսվել էին դեռևս 2005թ. հոկտեմբերի 3-ից:
2016թ. նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել էր Թուրքիայի՝ եվրաինտեգրման շուրջ բանակցությունների սառեցման մասին որոշում, որը պայմանավորված էր Թուրքիայում տիրող քաղաքական իրավիճակով:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Էրդողանն ուզո՞ւմ է փակել սահմանները՝ թող փակի
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ