Ինչպե՞ս ճիշտ պանիր ընտրել եւ ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել
Պանիր գնելիս ավելի լավ է նախապատվությունը տալ բնական բաղադրությամբ արտադրանքին: «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում այս մասին պատմել է սննդաբան Ելենա Սոլոմատինան:
Մասնագետի խոսքով` ավելի լավ է խուսափել աղի բարձր պարունակությամբ պանիրներից: Բացի այդ, որակյալ պանիրը չպետք է վնասակար հավելումներ պարունակի:
«Ճիշտ է առանց կաթի յուղի փոխարինիչների, առանց արմավենու յուղի մթերք գնել: Մասնավորապես, վերամշակված պանիրներին հատուկ աղեր են ավելացվում, ավելի լավ է հրաժարվել նման պանիրներից»,- ասել է նա:
Գնելիս խորհուրդ է տրվում նաեւ ուշադրություն դարձնել գնի վրա: Փորձագետի կարծիքով` լավ պանիրը չի կարող չափազանց էժան լինել:
Սոլոմատինան նաեւ նշել է, որ կոշտ պանիրներն ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում:
«Որքան պինդ է պանիրը, այնքան այն ավելի կոնցենտրացված է եւ ավելի շատ սպիտակուց եւ կալցիում է պարունակում: Ընդ որում, նման պանիրների մեջ, որպես կանոն, ավելի շատ աղ կա: Բայց այն չպետք է չափից ավելի շատ լինի»,- ասել է նա:
Սննդաբանն ընդգծել է, որ բնական տնտեսությունների պանիրները կարող են ավելի որակյալ լինել, քան մթերային խանութներինը: Սակայն դրանք գնելիս մասնագետը խորհուրդ է տալիս նայել բաղադրությանը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում