Հոգեկան բարդույթներով խնդիր ունի նա, որը հայրենի հողը գնահատում է փողային կատեգորիաներով. Էլիբեգովա
Շուշին նյութականով չափելն ու գնահատելն անմարդկային մոտեցում է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե տարիների ընթացքում Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել, ներդրումներ չեն եղել։
«Մի կողմ թողնենք այն, որ դա ռազմավարական առումով ամբողջ տարածաշրջանի ամենագլխավոր կետերից մեկն է, որի հանձնումն ընդհանուր մեր տարածաշրջանի համար կատաստրոֆիկ հետևանքներ է ունենալու և ունենում է ամեն օր։ Շուշին ինքնին մեզ համար խորհրդանիշ է, մեզ համար մշակութային, կրոնական կենտրոն է։ Երբ դու գնահատում ես, թե քանի շենք է կառուցվել, քանիսը՝ չի կառուցվել, ակնհայտ է, որ այդ անձնավորությունը Շուշին առաջին պատերազմից հետո չի տեսել»,- նշեց Էլիբեգովան՝ հավելելով, որ եթե վերջինս իրեն նեղություն տար և արխիվային կադրերը նայեր, պարզ կդառնար, որ Շուշին զրոյից վերակառուցվել է, բայց դա էական չէ, որովհետև ցանկացած գիտակից մարդու համար աբսուրդ է, որ, եթե նոր շենք չի կառուցվել, ուրեմն պետք է հանձնել։
Նրա խոսքով՝ երբ մարդը զրույցի ընթացքում փորձում է նման կատեգորիաներով խոսել, հասկանում ես, որ հոգեկան բարդույթներով խնդիր ունի, որը քո հայրենի հողը գնահատում է ինչ-որ նյութական, փողային կատեգորիաներով։
Բացի այդ, Էլիբեգովան ընդգծեց, որ այդ մարդը և իր թիմակիցները պարբերաբար կրկնում են, որ ՀՀ սուվերեն տարածքի ինչ-որ հատվածներ ինչ-որ ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջան է, ինչն աբսուրդ է։ Քանի որ դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը դեռ չի սկսվել նույնիսկ, բանակցություններ չկան և չի բացառվում, որ հայկական կողմը կարող է ստանալ դրանք։ Մինչդեռ, գործընթացը չսկսած Ադրբեջանին զիջում ու հանձնում ենք մեր սուվերեն տարածքներից ռազմավարական կարևոր հատվածներ։
«Գորիս-Կապան ճանապարհի հատվածի օրինակով և իրանական վարորդների սկանդալային պատմության օրինակի վրա մենք հասկացանք, թե ինչով դա կարող է ավարտվել»,- նշեց Էլիբեգովան։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դ...
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ
Իրանի ծանր ջրի արտադրության գործարանն այլևս չի գործում. ԱԷՄԳ
Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել