Խոշոր հրդեհ Վրաստանի Ցխինվալի շրջանի բաժանարար գծում
Անցած գիշեր Վրաստանի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող տարածքում տեղի է ունեցել խոշոր հրդեհ. Արցեւի գյուղի մոտ այրվել է անտառային զանգվածը, հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Հրդեհը սկսվել է սեպտեմբերի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին: Կրակն արագ է տարածվել եւ գյուղի բնակիչներին վտանգ էր սպառնում՝ ինչպես բաժանարար գծում, այնպես էլ Թբիլիսիի վերահսկած տարածքում: Գորիի համայնքի Փլավիսմանի գյուղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարական 5 բրիգադ, այնտեղ է գտնվել նաեւ Քարթլիի նահանգապետ Կախա Սամխարաձեն:
Նահանգապետի խոսքով՝ ԵՄ դիտորդների առաքելության միջոցով ինքնահռչակ Ցխինալի իշխանություններին կրակը մարելու հարցում օգնություն է առաջարկվել, որը մերժվել է: Այսպիսով, կրակի շիջմանը մասնակցել են միայն առանձնացած վրացական շրջանի փրկարար ծառայությունների ներկայացուցիչները:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ գիշերը ժամը 3-ին հաջողվել է հրդեհի հիմնական օջախները տեղայնացնել: Մինչեւ հիմա անտառային զանգվածում եւս մեկ բաց օջախ կա, սակայն բնակչությանը վտանգ չի սպառնում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ