Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին Աշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրեն Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ Սինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան «Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել Մոսկվա Իրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներ Իրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավը Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում ԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգ

Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. ԶելենսկիԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրինԱշխարհը երբեք չի ապրել այս մասշտաբի էներգամատակարարման խափանում. Միջազգային էներգետիկ գործակալության տնօրենՌուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդՍինգապուրը մոտ 780 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթ կտրամադրի Քննիչի օրինական ծառայողական գործունեության կապակցությամբ վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող քաղաքացու վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Ռոսատոմ»-ի եւս 175 աշխատակից անցել է իրանական սահմանն ու Երեւանից մեկնել ՄոսկվաԻրանը պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց պահանջում է չհարձակվելու երաշխիքներԻրանը 10 կետանոց ծրագիր է առաջարկել, Թրամփն այն անվանել է ոչ բավականաչափ լավըՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանումԱԱՏՄ թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով 2026-ի առաջին եռամսյակում ստացվել է 2207 զանգԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքինՈստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերի աշխատանքը դրական արդյունքներ է տալիս. ՆԳՆՎաղ տարիքից արժեքների վրա հիմնված դաստիարակության ձևավորումը կարևոր է Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 6-ից 7-ըԱվելի քան հիսուն տարի նա իր կյանքն ու գործունեությունը նվիրել է այս մարզաձևինԵրևան-Աբովյան ճանապարհին ավտոմեքենան բախվել է գովազդի սյանը․ կան տուժածներՔաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակվում ենԾանր մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էԱյսօր Մայրության եւ գեղեցկության տոնն էՌԴ-ն Իրանին է տրամադրել իսրայելական էներգետիկ թիրախների ցանկը. The Jerusalem PostՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի արտահերթ նիստ 07.04.2026Թեհրանի արվարձանի ուղղությամբ իրականացված ավիաhարվածների հետևանքով առնվազն վեց մարդ է զnhվելԻրանի նոր Գերագույն առաջնորդը անգիտակից վիճակում է և ի վիճակի չէ ղեկավարել պատերшզմից տnւժած երկիրը. Daily mailԱնդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համարԿանխվեց ծանր հանցագործությունԱլավերդու որոշ հասցեներում գազ չի լինիԴոնալդ Թրամփը կրկին սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեինԻրանի «Բուշեր» ատոմակայանի աշխատակից ՌԴ քաղաքացիները Հայաստանի տարածքով մեկնել են ՄոսկվաԻսրայելը կոչ է արել Իրանի քաղաքացիներին խուսափել գնացքներից օգտվելուցՄԻՊ-ն անդրադարձել է կալանավորված Դավիթ Մինասյանի գործին առնչվող շահարկումներինՄեղավորներ փնտրելը ճիշտ չէ․ Սյունիքի փոխմարզպետը՝ մարտի 27-ին Կապանում գրանցված հեղեղումների մասին10 000 նոր ծառ՝ ԵրևանումԹրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքումԴդեմոկրատները նախաձեռնում են Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի իմպիչմենտը. Axios․Արտեմիս II-ի աստղագնացները տեսան Լուսնի հակառակ կողմըՎենսն այսօր Բուդապեշտ է ժամանում Օրբանին սատարելու նպատակովՎերսկսվում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի հայտերի ընդունումը 2026–27 ուստարվա համար․ ինչպես դիմելՎթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀրդեհ Թաիրով բնակավայրում«Կեղծ և մոլորեցնող պնդումներ է արել»․ Մխիթար Հայրապետյանի բանավեճի առաջարկը Նարեկ ԿարապետյանինՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանինՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ամսական ծախսերը․ ՊետրոսյանԲանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի․ Անահիտ ԱվանեսյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Հրապարակվել է Լա լիգայի «Ատլետիկո Մադրիդ» - «Բարսելոնա» (2-1) հանդիպման վիճահարույց դրվագի ձայնագրությունը
Հայաստան

Առողջապահության նախարարը սկանդալով լքեց խորհրդարանի շենքում ընթացող աշխատանքային քննարկումը

Պատվաստումը պետք է լինի գիտակցված եւ կամավոր։ Քաղաքացիներին պետք է տրամադրվի անկեղծ եւ ճշմարտացի տեղեկություն պատվաստման դրական եւ բացասական հետեւանքների մասին, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել եւ ինքնուրույն որոշում կայացնել պատվաստման անհրաժեշտության կամ անցանկալի լինելու մասին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հաձնաժողովի նիստում, աշխատանքային քննարկման ընթացքում, սեպտեմբերի 23-ին ասաց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը։

Պրոֆեսորի խոսքով՝ կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում եւ արտասահմանում, բայց Հայաստանի առողջապահության նախարարությունը ինչ-որ պատճառներով անտեսում է դրանց արդյունքները։ «Ցավոք, ես պետք է նշեմ, որ Հայաստանում այդպես էլ չի իրականացվել դիսկուրս պատվաստման թեմայով, էլ չեմ ասում ավելի լայն թեմայի մասին, ինչպիսին է COVID-19-ին հակազդեցությունը։ Այս բոլոր հարցերը մեր երկրում փորձում են լուծել վարչարարական-հարկադիր մեթոդներով, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց Գրիգորյանը։

Պրոֆեսորը հավաստիացրեց, որ շահերի որեւէ բախում չունի պատվաստանյութեր արտադրող խոշոր բժշկական ընկերությունների հետ։ Նա նշեց իր մասնագիտական գործունեությունը, կատարած հետազոտությունները, գիտական աշխատանքները, որոնք միջազգային ճանաչում են ստացել եւ լայնորեն հրապարակվել են, այդ թվում Հայաստանի սահմաններից դուրս։ «Ես երբեք չեմ զբաղվել ագիտացիայով՝ ուղղված պատվաստման դեմ, եւ չեմ պատրաստվում։ Բայց երբ ինձ հարցնում են՝ արժե՞ արդյոք պատվաստվել, ես միշտ պատասխանում եմ, որ այդ որոշումը պետք է լինի գիտակցված»,- ասաց գիտնականը։

Նա պատվաստման բացասական հետեւանքների բազմաթիվ օրինակներ բերեց՝ նշելով պատվաստման անթույլատրելիությունը հղի կանանց շրջանում։ Գիտնականի խոսքով՝ դա կարող է սպառնալ վիժմամբ։ Նման դեպքեր, ցավոք, արդեն եղել են, ընդ որում՝ տարբեր երկրներում։ Իր բոլոր օրինակները նա հիմնավորում էր՝ նշելով գիտական հոդվածներ, հետազոտություններ, գիտնականների ելույթներ, որոնք կազմակերպվել են այդ թվում նաեւ եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների շրջանակում։

Այդ ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, որը բժշկական կրթություն չունի, բավական կոշտ ձեւով պահանջեց պրոֆեսորից ապացույցներ ներկայացել։ «Ես խնդրում եմ ձեզ հենց հիմա կոնկրետ նշել, թե որ պատվաստանյութը հակացուցումներ ունի։ Եվ ինչ հակացուցումների մասին է խոսքը։ Խնդրում եմ, մանիպուլյացիայի մի ենթարկեք իմ խոսքերը։ Հղի կանայք ամբողջ աշխարհում պատվաստվում են»,- ասաց նախարարը։

Ի հաստատումն իր խոսքերի՝ Գրիգորյանը գրպանից հանեց թղթի մի կտոր։ Պարզվեց, որ դա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործման հրահանգն է, որի վրա նշված էին հակացուցումները ոչ միայն հղի կանանց, այլեւ կրծքով կերակրող մայրերի համար։ Նախարարը, ամենայն հավանականությամբ, դա չէր սպասում։

Գիտնականը Ավանեսյանին բազմաթիվ անհարմար հարցեր տվեց։ Օրինակ, նա նախարարին հիշեցրեց կառավարության եւ առողջապահության նախարարության համեմատաբար վերջերս իրականացրած բարբարոսական քաղաքականության մասին, որն արգելում էր քաղաքացիներին հարազատների հոգեհանգիստը կատարել բաց դագաղներով։ Ավելին, այն քաղաքացիների դիահերձումը, որոնք կասկածվել էին կորոնավիրուսով վարակվելու մեջ, եւ որոնք հետագայում մահացել են, չէր կատարվում, չնայած որեւէ ապացույց վարակման հնարավոր սպառնալիքի մասին նշված դեպքերում այդպես էլ չի ներկայացվել։ Իսկ հետագայում պարզվեց, որ մահացած մարդուց վարակվել հնարավոր չէ։

Նախարարն, ըստ էության, այդպես էլ չպատասխանեց Գրիգորյանի հարցերին։ Նա քանիցս նշեց, որ իր ժամանակը սահմանափակ է, բազում գործեր ունի, ուստի, որոշ ժամանակ անց, հեռացավ խորհրդարանական հանձնաժովովի նիստից՝ անպատասխան թողնելով քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցեր։

Հիշեցնենք, որ Հայաստանում հոկտեմբերի 1-ից չպատվաստված աշխատակիցները յուրաքանչյուր 14 օրը մեկ պետք է գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստի բացասական արդյունքները։ Ցածր աշխատավարձերի հաշվառմամբ, փաստորեն, խոսքը պարտադիր պատվաստման մասին է։