Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան Հայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը Հայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը Զելենսկին ժամանեց Երևան

Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն
Կարծիք

«Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է, և ոչ երբեք հակառակը»․ Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի’ զարմացեք

Շատ հին ու մաշված ասույթ կա. ասում են՝

«Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը…»։
Սրան հետևելով, Հայ հասարակության մեջ վերջին տարիներին դրսևորվող բոլոր զազրելի դրսևորումների արմատները որոշ մարդիկ փնտրում են հենց ժողովրդի մեջ, մեղադրելով և ասելով՝

«Արդար է…»։

Կարելի է ենթադրել, որ այսպես արտահայտվողներն իրենք իրենց վրա բարձյալի առաքելություն են վերցրել, և «որոշում են», թե ինչն է այս աշխարհում արդար, և ինչն անարդար։ Սակայն խնդիրն ամենևին էլ դրանում չէ՝ միգուցե մի քիչ ինքնահավան են, հնարավոր է՝ ոչ լավատեղյակ, կամ հուզական են՝ ոչինչ… Սա անցողիկ է։

Գլխավոր մոլորությունն այն է, որ մեր ժամանակակիցներից ոմանց թվում է, թե մեր ժողովուրդը երբեք այսպիսին չի եղել, և սկսում են մեղադրել պայմանական 20 տարին, 30 տարին, 70 տարին, 200 տարին, 700 տարին, և այլն։ Մասնավորապես, իբր Հայ ժողովրդի մեջ երբեք չեն եղել այսքան անտարբերներ, այսքան ապազգայիններ, այսքան պատեհապաշտներ, այսքան անհայրենիք չարակամներ, տգետներ, կամ դավաճաններ ու բացահայտ թշնամիներ։

Որպեսզի հերթական անգամ չսխալվենք, փորձենք հայացքներս ուղղել Հայոց պատմության ոչ վաղ անցյալի գլխավոր շրջադարձային երկու փուլերին, և կարծում եմ՝ կհամոզվենք, որ ժողովուրդն իր ժամանակի մեջ միշտ էլ նույնն է, և բացառապես ժողովրդին առաջնորդող գաղափարներից ու գաղափարակիրներից է կախված նրա այս կամ այն հատկանիշների հավաքական դրսևորումների քանակն ու որակը։

Շատ հեռուն չգնանք.
պարզապես վերհիշենք 1915 թվականը, կամ՝ այն, որ 1937 թվականին իրենց ազգակիցների և հայրենակիցների վրա մատնագրեր հեղինակողները, գրողները, կամ նրանց խոշտանգողներն ու գնդակահարողները այսօրվա սերնդի նախնիներն էին… Ընդ որում՝ հենց այն նույն սերնդի, որը հետագայում աչքի ընկավ սփյուռքում, կառուցեց Հայաստանը, իսկ նրանց դաստիարակած ժառանգները ազատագրեցին Արցախն ու զարգացրեցին արդեն անկախ Հայաստանը։

Վերոնշյալը հուշում է մեկ բան.
եթե ժողովրդին առաջնորդում են դրական, հերոսական, առաջադեմ ու ազգային գաղափարներ կրողները (թեկուզ՝ որոշ թերություններով ու բացթողումներով, բայց նվիրյալ, պրոֆեսոնալ ու հայրենասեր), ապա ժողովուրդն ունակ է լուրջ նվաճումների, սխրագործությունների, և գրանցում է առաջընթաց։

… Եվ հակառակը՝
եթե առաջնորդում են բացասական ու մերժողական, կամ Աստված մի արասցե՝ դավադիր գաղափարների կրողներն ու իսպառ անգաղափար մարդիկ, ապա ժողովուրդը մեծ մասամբ վերածվում է կենսաբանական զանգվածի, որի համար չկան ոչ ազգ, ոչ սրբություններ, ոչ վեհարժեք գաղափարներ, ոչ էլ՝ դրական ձգտումներ։ Որպեսզի կանխվեն՝ «… այդ դեպքում ինչու՞ այսպիսի ողբերգական հանգրվանի հասանք… » և նմանատիպ ենթատեքստով հարցերը՝ պետք է նշել, որ ժամանակակից բազմաստանդարտ, ծռմռված ու մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով գերհագեցած «ժողովրդավարության» պարագայում միշտ չէ, որ հենց ժողովուրդն է ի սկզբանե որոշում, թե ով կարող է առաջնորդել իրեն։

Դա պարզապես պատրանք է։

Տրամաբանական եզրահանգումը միակն է.
ոչ թե՝ «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը…»,
այլ՝
«Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է, և ոչ երբեք հակառակը»»։