Գիտնականները պարզել են մարդու կյանքի տևողության առավելագույն սահմանը
Հոլանդացի գիտնականները պարզել են մարդու կյանքի տևողության առավելագույն հնարավոր չափը:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերոլով Տիլբուրգի համալսարանի անցկացրած հետազոտության արդյունքները, մասնագետների գնահատմամբ՝ կանայք կարող են ապրել մինչև 115.7 տարեկանը, իսկ տղամարդիկ՝ մինչև 114.1:
Գիտնականները պարզել են, որ 1986-2015 թվականներին մարդու կյանքի առավելագույն տևողությունը, չնայած մարդկանց թվաքանակի եռապատկմանը, 95 տարուց բարձր է եղել, և այդ ցուցանիշը գրեթե չի փոխվել: Հեղինակներն այս հանգամանքը մարդկային կյանքի տևողության սահմանափակ լինելու ապացույցն են համարում:
Այս եզրակացությանը մասնագետները եկել են՝ վիճակագրական վերլուծության ենթարկելով 94 տարեկանից բարձր ավելի քան 75000 նիդերլանդացու կյանքի տևողությունը, որոնք մահացել են վերջին 30 տարում:
Երկրագնդի վրա երբևէ բնակված ամենաերկարակյաց անձնավորությունը, ում ծննդյան ծննդյան և մահվան ամսաթվերը պաշտոնապես հաստատված են, ֆրանսուհի Ժաննա Կալմանն է եղել, որը մահացել է 1997-ի օգոստոսին: Նա ապրել է 122 տարի, 5 ամիս, 14 օր:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...