Էրդողանը պնդել է, թե իրեն պաշտպանելու համար են թիկնապահները ծեծել խաղաղ ցույցի մասնակիցներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկանդալ է անվանել իր թիկնապահների դեմ ԱՄՆ արդարադատության կողմից իրականացվող քայլերը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե տեղի ունեցածը հենց սկզբից սկանդալ էր։ «ԱՄՆ-ում արդարադատության համակարգի աշխատանքը շատ պարզ բառով ասած սկանդալաին է։ Եթե իմ անվտանգությունը ԱՄՆ-ում չեն ապահովում, միթե՞ իմ թիկնապահները չպետք է ահաբեկչական խմբավորումներից ինձ պաշտպանեն։ Իմ հաջորդ ուղեւորությունների ժամանակ առիթի դեպքում ես պարոն Թրամփի հետ առանձին կխոսեմ։ Այս պահին մեր Արդարադատության եւ ԱԳ նախարարությունները համապատասխան աշխատանքներ են իրականացնում»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում Էրդողանը թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցույցի մասնակիցների վրա եւ ծեծի ենթարկել։
ԱՄՆ-ում Էրդողանի 10 թիկնապահների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ