Ինչու՞ պետք չէ ատամները լվանալ նախաճաշից անմիջապես հետո
Ատամները առողջ պահելու համար խորհուրդ է տրվում դրանք մաքրել օրական երկու անգամ: Փորձագետների մեծամասնությունը կհամաձայնի, որ առաջին անգամ պետք է լվանալ քնելուց առաջ: Իսկ առավոտյան ե՞րբ է ավելի ճիշտ լվանալ ատամները՝ նախաճաշից առա՞ջ, թե՞ հետո:
Ատամնաբուժական կլինիկայի բուժքույր Աննա Պետերսոնը (Մեծ Բրիտանիա) կարծում է, որ չի կարելի լվանալ ատամները նախաճաշից հետո:
«Ատամները նախաճաշից առաջ լվանալու կարեւոր պատճառ կա: Ուտելուց հետո թթվայնությունը բարձրանում է, եւ խոզանակը նպաստում է, որ այն անցնի էմալի մեջ, ինչը վնասում է ատամների ծածկույթը», - ասել է Պետերսոնը:
Նույն կարծիքը կիսում է Colgate մածուկներ արտադրող ընկերությունը: Այն իր զեկույցում հայտնել է, որ ուտելուց հետո ատամները լվանալը «երբեմն» կարող է ազդել ատամի էմալի վրա:
Այնուամենայնիվ, Bupa բժշկական խմբի մասնագետները այդքան կատեգորիկ չեն եւ կարծում են, որ ուտելուց եւ խմելուց կես ժամ հետո ատամները լվանալը միանգամայն ընդունելի է, քանի որ 30 րոպե հետո թուքը հասցնում է չեզոքացնել բերանի թթվայնությունը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում