Գիտնականները կորոնավիրուսի նկատմամբ իմունային պատասխանը գնահատելու պարզ միջոց են առաջարկել
Սինգապուրից եւ ԱՄՆ-ից գիտնականները SARS-CoV-2-ի նկատմամբ Т-բջջային իմունային պատասխանը չափելու պարզ եւ արագ միջոց են առաջարկել։ Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են The Journal of Clinical Investigation-ում։
«Т-բջիջները հակամարմինների հետ մեկտեղ կարեւոր դեր են խաղում կորոնավիրուսից մարդու պաշտպանության համար, սակայն դրանք սկզբնապես ավելի դժվար է հայտնաբերել եւ չափել»,-ասել է հետազոտողներից մեկը՝ Էնթոնի Թանոթո Թանը։
Գիտնականները արյան նմուշներ են վերցրել 200 կամավորից, որոնք պատվաստվել են կամ ապաքինվել են կորոնավիրուսից։ Ապա նրանք արյան նմուշների մեջ ոչ մեծ SARS-CoV-2 S-սպիտակուցի ֆրագմենտներ են ներարկել։ Դրան ի պատասխան՝ T-բջիջները ցիտոկիններ են արտադրել։
Գիտնականները ցույց են տվել, որ իրենց թեստը առնվազն 24 ժամում թույլ է տալիս նույնականացնել, որոշել արյան մեջ T-բջիջների քանակն ու ֆունկցիոնալությունը։ Բացի այդ, գիտնականները նշում են, որ իրենց հետազոտությունը ցույց է տվել, որ արյան մեջ հակամարմինների մակարդակը ոչ միշտ է փոխկապակցվում T-բջիջների մակարդակի հետ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում