Էրլինգ Հոլանդը հրաժարվել է տեղափոխվել ՊՍԺ
Նորվեգիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կշարունակի ելույթները գերմանական ակումբում, հայտնում է Bild-ը:
21-ամյա ֆուտբոլիստն առաջարկ էր ստացել ֆրանսիական ՊՍԺ-ից, սակայն նա որոշել է հրաժարվել այդ տեղափոխությունից: Նշվում է, որ Հոլանդը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Գերմանիայում, որպեսզի հաջորդ ամռանը տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Հարձակվողի պայմանագրում կա կետ, որի համաձայն՝ 2022-ի ամռանը նրան հնարավոր կլինի ձեռք բերել 75 միլիոն եվրոյով:
Անցած մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում մասնակցել է 41 հանդիպման, խփել 41 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։ Նորվեգացին 2020թ. հունվարին ավստրիական «Զալցբուրգից» է տեղափոխվել «Բորուսիա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ. հունիսի 30-ը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից