Մենք ապրում ենք աշխարհի ամենահիասքանչ երկրում - 2
Մենք ապրում ենք աշխարհի ամենահասքանչ երկրում, իսկ մյուս երկրները, բնականաբար, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ մեզ նախանձում են:
Մեր խոհեմության շնորհիվ մենք գնացինք աշխարհում նախադեպը չունեցող ճանապարհով եւ երկրի ղեկը կրկին նվիրեցինք մեզ պատերազմ եւ պարտություն բերած ուժին, ինչի հետեւանքով մեր երկիրը շարունակում է ընդլայնել ու ընդլայնել հարեւան Ադրբեջանը:
Մենք այնքան բարի եւ հոգատար ենք, որ անգամ մեր գլխավոր ճանապարհի ամենակարեւոր հատվածներից մեկը հանձնել ենք Ադրբեջանի վերահսկողությանը, իսկ մեր երկրի առաջնորդը հպարտանում է, որ փոխարենն ունենք գրունտային ճանապարհ, որից եւ կարող ենք օգտվել, եթե իհարկե, բեռնատարի փոխարեն եզով լծված սայլ ունենք:
Այդ մենք Հուլիոս Կեսարի նման կարող ենք միաժամանակ երեք գործողություն անել՝ մտնել զուգարան, ծխել եւ մտածել ազգի մասին:
Աշխարհում միայն մենք կարող ենք դժգոհել գործող վարչախմբից եւ գնալ ու ընտրել նույն վարչախմբին:
Գուցե դա նրանից է, որ այդ մենք կարող ենք սալյուտ խփել, իմանալով, որ հարեւան տներում օրեր առաջ են հուղարկավորել իրենց զոհված որդուն կամ ամուսնուն: Եւ միայն մենք կարող ենք սիրել բացառապես թշնամուն հանձնած քաղաքները: Ամիսներ առաջ մեր Շուշին դժգույն ու դժբախտ էր, իսկ հիմա Վանի կարգավիճակն ունի:
Ամեն դեպքում սա մեր հայրենիքն է եւ մենք սիրում ենք մեր երկիրը եւ այս ամենը հաստատ այսպես չենք թողնելու: Հիմա հասկացա՞ք ինչու են այսքան հնդիկ Հայաստանում աշխատանք ստացել:
Ժորիկ Վարտանով
Կիսլավոդսկ, հատուկ Top-News.am-ի համար


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում