Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հարեվաններ

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ԻՊ-ին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ահաբեկիչներին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.

«Անցյալ ամիս ես գրել էի բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի բացահայտումների մասին՝ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր եւ զինամթերք առաքելով ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում եւ բազմաթիվ այլ երկրներում:

Օգոստոսի 24-ին Դիլյանան իր թվիթերյան էջում գրել է. «Ինձ պարզապես ազատեցին աշխատանքից՝ Սիրիայում ահաբեկիչներին դիվանագիտական թռիչքներով զենքի մատակարարումների մասին ճշմարտությունը ասելու համար»:

Դիլյանան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա աշխատանքից հեռացվել է Բուլղարիայի կառավարության վրա Ադրբեջանի ճնշումների պատճառով, քանի որ պատրաստվում էր մեկնել Սիրիա, շարունակելու իր հետաքննությունը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դիլյանան ասել է, որ իրեն աշխատանքից ազատելուց առաջ, նրան զանգահարել են Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունից եւ հարցրել իր բացահայտումների աղբյուրների մասին: Նա պատասխանել է, որ իր աղբյուրը եղել է Ադրբեջանի դեսպանատան կայքը, որը կոտրել էին, սակայն այլ մանրամասներ չի ներկայացնի: Երկու ժամ անց, նա հեռախոսազանգ է ստացել «Տրուդ» օրաթերթից, որով հայտնել են նրան աշխատանքից հեռացնելու մասին:

Դիլյանան հոդվածը հրապարակելուց հետո բացահայտել է, որ ադրբեջանական դեսպանատունը հորդորել է Բուլղարիայի կառավարությանը հետաքննել նրան. որպես հետեւանք, նա հեռացվել է աշխատանքից:

Սակայն, խիզախ բուլղարացի լրագրողը հրաժարվում է լռել... Նա «Արմենպրես»-ին հայտնել է, որ ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել իր հետաքննությունը շարունակելուց. «Նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երկու ամիս առաջ. նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երեկ բարձրաձայնելուց: Ես հենց նոր գրեցի սոցիալական լրատվամիջոցներում: Նրանք չեն կարող ստիպել անկախ լրագրողին լռել: Ես պարտավոր չեմ որեւէ մեկին: Ես պարտավոր եմ մարդկանց ասել ճշմարտությունը, սա է իմ գործը»:

Դիլյանան շեշտել է, որ Բուլղարիան լավ տեղեկացված էր այդ ապօրինի զենքի առաքումների մասին, քանի որ նրա ձեռքի տակ էին այն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում էին, որ Բուլղարիայի կառավարությունը, մի քանի եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգները եւ շատ ուրիշներ իրենց հավանությունն են տվել այդ գաղտնի եւ անօրինական գործողություններին...

Բուլղարացի լրագրողը կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն սկսել Ադրբեջանի, Բուլղարիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի եւ այլ երկրների դեմ: Բացի դրանից, Դիլյանան աջակցության խնդրանքով դիմել է անկախ լրագրողներին եւ լայն հասարակությանը: Նա ընդգծել է. «Ես առաջին եւ վերջին լրագրող չեմ, որին ազատում են աշխատանքից: Ես մեծ ակնկալիքներ չունեմ խոշոր լրատվամիջոցներից, քանի որ նրանք ունեն իրենց քաղաքական օրակարգը, նպատակները եւ քաղաքականությունը: Այն, ինչ ակնկալում եմ՝ կարողանալ տարածել այս տեղեկատվությունը ամբողջ աշխարհում ոչ խոշոր լրատվամիջոցների միջոցով»:

Դիլյանան նաեւ բացահայտել է, որ Ադրբեջանը վճարել է բուլղարացի լրագրողներին՝ Բաքվի համար նպաստավոր հոդվածներ հրապարակելու համար. «Ես կարող եմ ձեզ մի փաստ տրամադրել, որը ձեռք է բերվել Ադրբեջանի դեսպանատան վրա կիբերհարձակումից հետո գաղտնազերծված փաստաթղթերից: Ադրբեջանի դեսպանատունը գումարներ է վճարել լրագրողներին Ադրբեջանի օգտին կամ Ադրբեջանի հրահանգով հրապարակված հոդվածների համար»:

Դիլյանան պնդում է, որ ինքը վճռական է տրամադրված շարունակելու իր աշխատանքը. «Ես պատրաստվում եմ ստեղծել իմ սեփական առցանց լրատվամիջոցը, քանի որ հիմա Բուլղարիայում ոչ ոք չի համաձայնի հրապարակել իմ հետաքննությունները: Բուլղարական լրատվամիջոցները ինձ աշխատանք չեն առաջարկի: Ուստի, ես մտածում եմ իմ սեփական լրատվամիջոցը ստեղծելու մասին. սա է լուծումը»:

Դիլյանայի բացահայտումները հաստատել է Թերի Մեյսանը՝ sott.net կայքում տեղադրված մի հոդվածում՝ նշելով, որ Sycamore գործողությունը ընդգրկում է առնվազն 17 պետություն եւ ներկայացնում է տասնյակ հազարավոր տոննա զենքեր. «Վերջին յոթ տարիների ընթացքում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն է ապօրինի ուղարկվել Սիրիա.... Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են այն մասին, որ տեղափոխումը կազմակերպված էր գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից, առաջին հերթին բացահայտ, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) միջոցով, որի տնօրենն էր նա, ապա մասնավոր կերպով, KKR ֆինանսական ընկերության միջոցով, որոշ բարձրաստիճան պետական ծառայողների օգնությամբ.... Այժմ նոր տարրերը ցույց են տալիս Ադրբեջանի գաղտնիքը պատերազմի զարգացման ընթացքում [Սիրայում].... Չնայած Սիրիա հիմնական սպառազինություններ արտահանողներից մեկը Բուլղարիան էր, սակայն նա օգնություն էր ստանում Ադրբեջանից»:

Մեյսանն իր հոդվածում մեջբերում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանիչ եւ Ազգային անվտանգության բացահայտողների համախմբման հիմնադիր Սիբել Էդմոնդսին, բացահայտելով, որ «Ադրբեջանը, նախագահ Հեյդար Ալիեւի իշխանության օրոք, 1997-2001 թվականներին, Բաքվում հյուրընկալել է Այման ալ-Զավահիրին՝ Ալ-Քաիդայի թիվ 2 անդամին: Դա կատարվել է ԿՀՎ-ի խնդրանքով: Չնայած նա պաշտոնապես փնտրվում էր ՀԴԲ-ի կողմից, սակայն այդ անձնավորությունը, որը հետագայում միջազգային ջիհադիստական ցանցում թիվ 2-ն էր, ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով կանոնավոր կերպով ճամփորդում էր դեպի Աֆղանստան, Ալբանիա, Եգիպտոս եւ Թուրքիա: Նա հաճախ էր հյուրընկալում Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բեն Սուլթանին»:

Ամերիկահայ համայնքը պետք է հրավիրի ճանաչված բուլղարացի լրագրող Դիլյանային Միացյալ Նահանգներ՝ դասախոսությունների եւ մամուլի ասուլիսների միջոցով հրապարակային դարձնելու իր սենսացիոն բացահայտումները՝ Ադրբեջանի կողմից ահաբեկիչներին ապօրինի զենք առաքելու մասին:

NEWS.am