Ձեզ խաղաղության համար Արցախի տարածքը եւ հազարավոր 18 տարեկան զոհերն էին խանգարո՞ւմ․ Աղվան Վարդանյան
Սա մեկ անձի կառավարություն է, մեկ անձի իշխանություն է, եւ հենց այդ պատճառով կառավարությունը եւ ծրագիրը դատապարտված են ձախողման։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Ծրագիրը թուղթ է, ինչ գրում ես՝ գրվում է։ Այս դեպքում էլ բոլոր ոլորտներին անդրադարձ կա, վատ էլ չի շարադրված, բայց նվազագույն կոնկրետություն, պարտավորությունների անորոշություն, քաղաքացիներին մոլորեցնելու անսահման հնարավորություն կա։ Դուք կառուցողական չեք, ձեր քայլերը հակապետական են։ Վարչապետի թշնամական վերաբերմունքը երկրի նախկին երեք նախագահների նկատմամբ հակապետական մտածողության ցուցիչ է։ Մեկ մարդու իշխանությունն, անկախ նրանից, թե ով է, միշտ դատապարտված է։ Արթուր Մեսչյանի խոսքն է՝ ուժային կառույցներով ապավինելով՝ ոչ մի իշխանություն երկար չի դիմացել»,- նշեց նա։
Աղվան Վարդանյանի խոսքով՝ ամեն ինչում նախկին իշխանություններին մեղադրելը այս իշխանության համար արդեն հիվանդագին է դարձել։
«Բոլոր հարցերում մեղավոր են նախկինները։ Բա դուք ի՞նչ եք արել։ Ինչ կորցրել ենք ձեր ղեկավար երեք տարիներին է եղել, միակ բանը, որ պահել եք ձեր ժամանակավոր իշխանությունն է։ Երեկ ինչ լավ էիք սկսել, լավ նախապատրաստվել էիք խաղաղ, հանդարտ խոսում էր, հարգանքով հարցերին պատասխանում, բայց անհավասարակաշիռ էությունը երկար չես թաքցնի։ Սադրանք եւ հանցագործություն երեկ եւ այսօր Ազգային ժողովում՝ հատուկ կազմակերպված»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը։
Ըստ Աղվան Վարդանյանի՝ խաղաղ դարաշրջանի մասին դրույթները հերթական մանիպուլյացիան են։
«Պատերազմ բերելուց եւ պարտություն տանելուց հետո առաջացած խաղաղության դարաշրջան բացելու ձեր հավակնոտ օրակարգն է։ Ձեզ խաղաղության համար Արցախի տարածքը եւ հազարավոր 18 տարեկան զոհերն էին խանգարո՞ւմ»,- հավելեց Վարդանյանը։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ