Խոակին Կապառոսը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լրագրողների հետ հանդիպմանն ուղիղ եթերում ներկայացրել է թիմի կազմը Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Գերմանիայի (սեպտեմբերի 5) ու Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 8) հավաքականների հետ ԱԱ-2022-ի ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի առաջիկա խաղերի համար:
Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն իսպանացի մասնագետի որոշմամբ չէր հրավիրվել ազգային թիմի նախորդ հավաքին:
Դարպասապահներ. Դավիթ Յուրչենկո, Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով:
Պաշտպաններ. Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կլիսիր, Արման Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Հրայր Մկոյան, Դավիթ Տերտերյան:
Կիսապաշտպաններ. Տիգրան Բարսեղյան, Դավիթ Դավիդյան, Արտակ Գրիգորյան, Վբեյմար Անգուլո, Արտյոմ Ավանեսյան, Հենրիխ Մխիթարյան, Վահան Բիչախչյան, Խորեն Բայրամյան, Սոլոմոն Ուդո, Էդուրդ Սպերցյան, Ժիրայր Շաղոյան:
Հարձակվողներ. Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան, Արշակ Կորյան, Էրիկ Վարդանյան, Իշխան Գելոյան:
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի մեկնարկային 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2) և 9 միավորով J խմբի առաջատարն է: Գերմանիան ու Հյուսիսային Մակեդոնիան ունեն 6-ական միավոր, Ռումինիան ու Իսլանդիան՝ 3-ական, իսկ Լիխտենշտեյնը կրել է 3 պարտություն:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում