Սա ի՞նչ թատրոն է, ինչի՞ց եք վախենում, վախ չափելու բազմաթիվ ձեւեր կան. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին
Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ Ազգային ժողովի ազատազրկմանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Վարդանյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Երեկ եկել էի Ազգային ժողով։ Դեմիրճյան փողոցը խաղաղ էր, Ազգային ժողովի տարածքը՝ նույնպես, շենքի ներսում՝նույնպես, առավելագույնը՝ դարպասների մոտ 1-2 ոստիկաններ կային։ Այսօր կային հարյուրավոր ոստիկաններ, զինվորներ, ամեն քայլափոխին ավտոմատավորներ, ՊՊԾ-ի ամբողջ ղեկավարությունը «յախիդնի» հայացքով։ Սա ի՞նչ թատրոն է, ինչի՞ց եք վախենում, վախ չափելու բազմաթիվ ձեւեր կան։ ԱԺ դարպասները բացել էիք, ԱԺ տարածքները իբր վերադարձրել էիք քաղաքացիներին, ի՞նչ է փոխվել։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ այս դահլիճում, իրոք հանցագործություն էր։ Իմ տպավորությամբ Ազգային ժողովն ազատազրկվել է»։
Նիկոլ Փաշինյանն էլ կրկին հիշեցրեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքը. «Որոշ քաղաքական ուժերի առաջադրած վարչապետի թեկնածուներ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի առիթով կապիկություն էին անում, ասելով, որ այդ մարդիկ, որոնք գլխատել են Հայաստանի Հանրապետությունը, ռոմանտիկներ են։ Որոշ մարդիկ նեղված են, որ հերթական ռոմանտիզմը ցուցաբերելու հնարավորությունից զրկված են։ Թող որեւէ մեկը կապկային սեթեւեթանքներ չանի»։
Աղվան Վարդանյանն էլ Փաշինյանին հիշեցրեց, որ հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործը քննում էր ներկայումս ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը. «Հոկտեմբերի 27-ի մասին շատ եք խոսում, այդ գործը քննել է ձեր այսօրվա սիրասուն Գագիկ Ջհանգիրյանը, որի անունը կարծում եմ՝ առաջիկայում կկոչենք Գագիկ Ջհանգիրյանի անվան դատական համակարգ»։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ