Ինձ կալանավորելու երկու հիմքն էլ այլևս գոյություն չունի, դատարանի որոշումն ապօրինի է. Արմեն Չարչյան (տեսանյութ)
Ես վստահ եմ և համոզված, որ արդարադատությունն, ի վերջո, կհաղթի: Այս մասին նախքան «Վարդաշեն» ՔԿ մուտք գործելը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը, որին կալանավորելու որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը:
Չարչյանը հայտարարել է, որ իրեն կալանավորելու համար Դատախազության ներկայացրած երկու հիմքն էլ այլևս գոյություն չունի, ուստի իրեն կալանավորելու որոշումն ապօրինի է:
«Ես այլևս «Իզմիրլյան» ԲԿ-ում որպես տնօրեն չեմ աշխատում, պատգամավոր եմ, որին ապօրինաբար են զրկում ազատությունից, իսկ երկորդ հիմքն առ այն, որ ես կարող էի ազդել ցուցմունք տված անձանց վրա, ապա ցուցմունքները տրված են, բայց իրենք ասել են, որ ձայնագրությունն են հիմք ընդունելու: Ազդեմ թե չազդեմ ցումունք տվողի վրա՝ հիմք չեն ընդունում, հետևապես, երկու հիմքն էլ չկա: Այդ դեպքում ի՞նչ հիմքով է հարգարժան դատավարոն ինձ կալանավորելու որոշում կայացրել, դիմեք իրեն»,- նշեց Արմեն Չարչյանը:
Պատգամավորն ասել է, որ դատարանի նման որոշումն իր համար սպասելի էր:
«Ինձ համար սպասելի էր՝ հաշվի առնելով այն, որ, ի սկզբանե, գործը ոչնչի վրա էր կառուցված, և այն, որ ես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ եմ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ