Շվարց. Զարմանալի չէ, որ Զախարյանն այժմ Եվրոպայի լավագույն ակումբների թիրախում է
Մոսկվայի «Դինամոյի» գերմանացի գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը մեկնաբանել է լուրերը, թե Եվրոպայի մի շարք առաջատար ակումբներ հետաքրքրված են ռուսական ակումբի 18-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։
«Հաշվի առնելով այս տարիքում Զախարյանի ցուցադրած խաղամակարդակը՝ զարմանալի չէ, որ նա Եվրոպայի լավագույն ակումբների սկաուտների թիրախում է։ Ես շատ եմ խոսում Արսենի հետ եւ չունեմ մտավախություն, որ նա որոշում կընդունի հիմա հեռանալ «Դինամոյից»։
Արսենը դեռ պետք է առաջադիմի։ Պետք է ավելի կայուն լինի։ Նա դեռ առաջին լիարժեք մրցաշրջանն է անցկացնում կարիերայում։ Այդ մասին նույնպես պետք է հիշել։
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը ներկա էր ԲԿՄԱ-ի հետ մեր հանդիպմանը, նա տեսել է Արսենի խաղը։ Հավաքականում նրան ընդգրկելու որոշումն ընդունելու է Կարպինը։ Ես չեմ կարող մեկնաբանել Ռուսաստանի հավաքականի կազմը»,- Շվարցի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն։
Ռուսական մամուլը գրել էր, որ Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված են գերմանական «Լայպցիգը» եւ Լոնդոնի «Չելսին»: Ավելի վաղ նշվում էր, որ 2 ակումբները պատրաստ են ակտիվացնել ռուսաստանցի ֆուտբոլիստի պայմանագրում նշված 12 միլիոն եվրո հրաժարագնի կետը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում