Ե՞րբ կորոնավիրուսը կվերածվի սովորական մրսածության
10 տարվա ընթացքում SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է խոցել փոքր երեխաներին՝ դառնալով նման այլ կորոնավիրուսների, որոնք առաջացնում են սովորական մրսածություն: Նման կարծիք են հայտնել Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, որոնց եզրակացությունները հրապարակվել են Science Advances ամսագրում:
Նրանց կարծիքով՝տարիների ընթացքում հիվանդության ընդհանուր բեռը կնվազի, քանի որ մեծահասակների մեծ մասի մոտ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ կլինի:
Մասնագետները հիվանդության բեռը ուսումնասիրել են կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում՝ 1, 10 եւ 20 տարի, համապատասխանաբար: Այդ ցուցանիշը դիտարկվել է 11 երկրների համար, ներառյալ՝ Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Եվրոպա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, ԱՄՆ, Բրազիլիա եւ Հարավային Աֆրիկա, որոնք տարբերվում են ժողովրդագրական բնութագրերով:
Ստացված արդյունքների համաձայն՝ տարիների հետ վարակման ռիսկն աճել է երեխաների մոտ: Օրինակ՝ 1889-1890 թվականներին հայտնի ասիական կամ ռուսական գրիպը խլել է մեկ միլիոն մարդու կյանք, հիմնականում՝ 70 տարեկանից բարձրա: Այն հետագայում վերածվել է մրսածության վիրուսի, որը խոցել է 7-12 ամսական երեխաներին: Սակայն եթե SARS-CoV-2-ի կրկնակի վարակման նկատմամբ իմունիտետը մեծահասակների մոտ նվազի , հիվանդության բեռը կարող է բարձր մնալ այդ խմում՝ չնայած հենց հիվանդությունն ավելի թեթեւ կանցնի:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում