Ինչո՞ւ է վտանգավոր ձմերուկի եւ սեխի կանաչ մասերն ուտելը
Ձմերուկի եւ սեխի կանաչ մասերն ուտել խորհուրդ չի տրվում, հավաստիացնում է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան։
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, եթե ձմերուկի մեջ վնասակար նյութեր կան, դրանց մեծ մասը կուտակվում է կեղեւի տակ։ Սննդաբանի խոսքով՝ նիտրատները կարող են կուտակվել հենց կանաչ մասում, ուստի արժե պտուղներն ուտել մինչեւ այդ մասը։
Անտոնինա Ստարոդուբովան նաեւ խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի ձմերուկ եւ սեխ, որպեսզի դրանք կարելի լինի ուտել մեկ օրում։ Կտրված պտուղները պետք է պահել սառնարանում՝ ծածկելով սննդային թաղանթով, նշել է մասնագետը։
Հիշեցնենք, որ բոլորին չէ, որ խորհուրդ է տրվում ձմերուկ ուտել. քանի որ այդ պտղի մեջ բավական շատ շաքար կա, շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին խորհուրդ է տրվում խուսափել ձմերուկ ուտելուց։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում