Սաակաշվիլի․ «Ուկրաինայի և Վրաստանի իշխանություններն իմ դեմ դավադրություն են նախապատրաստում»
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ ուկրաինական և վրացական իշխանություններն իր դեմ դավադրություն են նախապատրաստում, որպեսզի իրեն մեղադրեն Վրաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Այս մասին Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վրացական իշխանությունները Պորոշենկոյին խոստացել են, որ իմ դեմ մեղադրանք են առաջադրելու սեպտեմբերի 10-ին», - մասնավորապես՝ հայտարարել է նա։
Սաակաշվիլիի կարծիքով՝ «Ուկրաինայի նախագահին և գլխավոր դատախազին իրավական հիմքեր են պետք ուկրաինական սահմանը հատելուց հետո իրեն ձերբակալելու համար»։
«Պետական հեղաշրջման փորձն ուղղակի քաղաքական հոդված է, որն այնքան ծիծաղաշարժ է, որ ոչ ոք այդ բոլոր գործերի շինծու լինելու հարցում կասկած չի ունենա», - նաև գրել է Սաակաշվիլին։
Շաբաթ օրը վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան երկրի Ներքին գործերի նախարարության քննչական ծառայություն կատարած իր այցից հետո ենթադրություն էր հայտնել, որ Սաակաշվիլիի դեմ հայրենիքում հնարավոր է քրեական գործ հարուցեն՝ իշխանությունը զավթելու փորձի մեղադրանքով։
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, հիշեցնենք, զրկել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից:
Ըստ հաղորդագրության՝ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել է, որովհետև 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ է ներկայացրել: Մասնավորապես, նա չի նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված:
Իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը Սաակաշվիլին կապում է Պորոշենկոյի վերջերս Վրաստան կատարած այցի հետ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ