Չզարմանաք, երբ վաղը լսեք՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչեցինք, որ փրկենք 2.5 միլիոնի կյանք. Արման Աբովյան
Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 3-ին Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբում ԶՈՒ կազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին։
Իր ելույթում Փաշինյանը, խոսելով Հայաստանի անվտանգային համակարգի շուրջ ստեղծված խնդիրների մասին, անդրադարձավ սահմանագծման և սահմանազատման խնդրին, տարածաշրջանում կոմունիկացիաների բացման անհրաժեշտությանն ու շեշտեց.
«Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ»։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում 7-րդ գումարման ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ընդգծեց՝ այն պայմաններում, որում հայտնվել է Հայաստանը, հակապետական քայլ է լինելու՝ ինչպես սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը, այնպես էլ՝ կոմունիկացիաների բացումը։
«Սահմանների սահմանագծում և սահմանազատում անում են այն դեպքում, երբ պետություններից մեկն ունի դիվանագիտական և ռազմաքաղաքական ներուժ իր տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Փաշինյանական իշխանության քայլերի հետևանքով Հայաստանը զրկվել է այդ ներուժից, հետևաբար, հարց եմ տալիս՝ այդ ի՞նչ բազայով եք գնում մեր թշնամի պետության հետ սահմանների սահմանագծման, որի շրջանակում պարտավորվելու եք թուրքին հանձնել հայկական գյուղեր, իսկ այդ գյուղերի ճանապարհները վերահսկում են դեպի Վրաստան մեր ճանապարհները։ Ես չեմ հասկանում՝ այդ ինչո՞վ եք մտածում, երբ ասում եք, թե կայունության համար պարտադիր է սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը, չէ՞ որ դա երբեք խոչընդոտ չէ, որ որևէ պետություն որևէ այլ պետության նկատմամբ ագրեսիա իրականացնի։ Ապացույցը՝ նայեք, թե Թուրքիան ինչպե՞ս է վարվում Սիրիայի հետ՝ թքած ունենալով սահմանագծված ու սահմանազատված սահմանների վրա»,- ասաց Արման Աբովյանը՝ նշելով, որ նման պայմաններում նման գործընթացը նշանակում է՝ Հայաստանի համար ստրատեգիական նշանակության կետերի հանձնումը այն թշնամուն, որը հավակնում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալ։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե Ադրբեջանը խոչըդոտում է կոմունիկացիաների ապաշրջափակումը, Աբովյանը նման ձևակերպումը համարեց տեղեկատվական և քաղաքական աճպարարություն։
«Ադրբեջանին գերձեռնտու է հիմա Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակումը, որովհետև այդ դեպքում Հայաստանի տարածքում ստանում է հենարան իր հետագա էքսպանսիայի համար։ Երբ փաշինյանական իշխանությանը հարց տան, թե ինչո՞ւ է ենթարկվում թուրք-ադրբեջանական ցանկություններին, այդ իշխանությունը կասի, թե չի ենթարկվում, ընդհակառակը՝ Ադրբեջանը դիմադրում է կոմունիկացիաների բացմանը, բայց մենք հերոսաբար կռիվ ենք տալիս, որ դա տեղի ունենա։ Կրկնում եմ՝ Հայաստանը ճանապարհ տալով Թուրքիային և Ադրբեջանին միավորման համար՝ միավորելու է թյուրքալեզու պետություններին՝ դառնալով առանցքային դերակատար մեր թշնամի պետութունների դարավոր երազանքի իրականացման հարցում»։
Աբովյանը նաև հավելեց՝ գործող իշխանությունը համաձայնելու է սահմանների սահմանագծմանը ու սահմանազատմանը, որն էլ դառնալու է Արցախն Ադրբեջանի կազմի մեջ ճանաչելու գործընթացի սկիզբը։
«Դա առաջին քայլն է, որովհետև միջազգային դիվանագիտական օրենքները Փաշինյանն ու իր թիմակիցներ չէ, որ գրել են։ Եթե գնացին դրան՝ մեկնարկ են տալու նաև Հայաստանի իրավական ոչնչացմանը, իսկ ով հակառակն է ասում, նա կա՛մ ստում է, կա՛մ իրավունք չունի մոտիկ գնալ կառավարական ղեկին։ Այնպես որ՝ չզարմանաք, երբ վաղը լսեք հայտարարություն՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը ստորագրեցինք, որ փրկենք 2.5 միլիոնի կյանք»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ