Մի ամբողջ հայրենիք հանձնվեց թշնամուն, Սյունիքի դիրքերը նվիրվեցին Ադրբեջանին, ասում եք՝ դուխի գողացան. Գեղամ Նազարյան
44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կարող է լիարժեք գործել և բացահայտել ամբողջությամբ, եթե հանձնաժողովը տրվի ընդդիմությանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի այն հարցին, թե պետք է արդյոք ստեղծվի քննիչ հանձնաժողով և ինչպես պետք է իրականացվեն դրա աշխատանքները։
«Իշխանական թևն ամբողջությամբ ունի այն գործիքակազմը, որը կարող է գործադրել և քննել պատերազմը։ Ապրիլյան պատերազմի ավարտից հետո ես հանձնաժողով եմ ստեղծել Պաշտպանության նախարարությունում, և այդ վեր հանված նյութերը հիմք են հանդիսացել Ազգային ժողովում քննարկելու համար։ Հանձնաժողովը կարող է լիարժեք գործել և բացահայտել ամբողջությամբ, եթե հանձնաժողովը տրվի ընդդիմությանը։ Հակառակ դեպքում՝ ես չեմ կարծում, որ անաչառ կերպով կգան այն մարդիկ, որոնք պետք է հարցաքննվեն և պատասխանեն բոլոր հարցերին։ Իսկ եթե այդպես չէ, մենք պետք է այդ դեպքում փաստահավաք խմբի մասին օրենք կամ նախաձեռնություն իրականացնենք, որտեղ իրավաչափ և հավասար մասնակցությունը հանձնաժողովում կապահովի լիարժեք քննություն և բացահայտում»,- նշեց Օհանյանը։
Գեղամ Նազարյանը նախքան Սեյրան Օհանյանի արձագանքելն իշխանության ներկայացուցիչներին կոչ արեց համեմատություններ անելուց առաջ չմոռանան, թե իրենք ինչ են արել։
«Հիշեք, որ 2018-ից հետո ձեր վարած արկածախնդիր քաղաքականության պատճառով մեր տուն պատերազմ ենք բերել և այդ պատերազմի արդյունքում ունեցել ենք հազարավոր զոհեր, հարյուրավոր գերիներ, տասնյակհազարավոր փախստականներ, հերոս տղերք, որոնք այսօր թև ու ոտք չունեն, ունեն հոգեբանական լուրջ խնդիրներ։ Հիշեք, որ ձեր առաջնորդը ցանկանում էր, որ իր հայրենի Իջևանում կարմիր բերետավորներն արյուն թափեն ընդամենը ծառ կտրող, դրանով իրենց տունը պահող կեղճ ու կրակ մարդկանց։ Համեմատություն դնելիս միշտ հիշեք, որ մինչև 2018 թվականն ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհի վրա կանգնած չէին և մարդկանց անասունները չէին գողանում»,- ընդգծեց Նազարյանը։
Ապա Գեղամ Նազարյանը հարց ուղղեց Սեյրան Օհանյանին․ «Հանձնաժողովը պետք է զբաղվի միայն 44-օրյա պատերազմի՞, թե՞ նաև Սյունիքի դիրքերը շատ արագ ու տարօրինակ թշնամուն նվիրելու հարցերով»։
Սեյրան Օհանյանը նկատեց, որ հանձնաժողովը ստեղծելիս պետք է քննարկվեն պատերազմ ծնող պատճառները։
«Ի՞նչը բերեց պատերազմի, ամբողջ պատերազմական գործողությունները և պատերազմից հետո ամբողջ ազդեցությունը Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու սահմանային իրադրության վրա։ Քննիչ հանձնաժողովն այդ ամենն ամբողջությամբ պետք է քննարկի»,- ասաց Սեյրան Օհանյանը։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ