Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երկրաշարժ՝ Իջևանի մոտ Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Մարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել է Արտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդ Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ում Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանումՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինԱնակնկալ, թե՞ օրինաչափությունԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրկրաշարժ՝ Իջևանի մոտԱռողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասինԻրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ TasnimԼեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվելԱդրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակըՄարտուն Գրիգորյանի հետախուզվող որդին՝ Կամո Գրիգորյանը, կալանավորվել էԱրտենի գյուղի մոտ ավտովթարից զոհվել է մեկ, տուժել 9 մարդՀայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ումԱստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներՀունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՓրկարարներն անվտանգ դուրս բերել քաղաքացիներինՀայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստովՊատվո պահակային վաշտի մարզումները. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվելՇախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետոԺամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունըԻրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում
Կարծիք

Հայկական «օլիմպիականի» ոդիսականը․ կամ ինչու է արտերկիր գնում ու դժկամությամբ հետ գալիս Հայաստանի նախագահը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ամենահաճախ արտերկրյա գործուղումների և շրջագայությունների մեկնող պաշտոնյաներից մեկն է։ COVID-19-ը որոշակիորեն սահմանափակել էր նրա արտասահմանյան ճամփորդությունների գրաֆիկը, որը հիմա սահուն կերպով վերականգնվում է։

Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2021 թվականի հուլիսի 22-ից 28-ը Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Ի դեպ, իր պաշտոնավարման ոչ տևական ժամանակահատվածում սա Արմեն Սարգսյանի երկրորդ այցելությունն է Ճապոնիա (նախորդ անգամ նա Տոկիո է այցելել 2019 թվականի հոկտեմբերի 21-ից 26-ը՝ Ճապոնիայի նոր կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր տոնակատարությանը մասնակցելու նպատակով)։
Որպես կանոն, արարողակարգային իմաստով, նախագահների, վարչապետների, խորհրդարանի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների պաշտոնական և աշխատանքային այցելությունները տևում են 1-2 օր, առանձին դեպքերում (այցի կարևորությունից և ծրագրային միջոցառումների խտությունից և այլ գործոններից ելնելով) կարող է տևել 3 օր։ Իսկ Արմեն Սարգսյանի պարագայում, ամեն ինչ այլ է։ Նախորդ անգամ նա Ճապոնիայում մնացել է 6 օր, իսկ վերջին այցի ընթացքում՝ 7 օր, ընդ որում վերադարձը ներկայացնելով իբրև «բարի կամքի դրսևորում» կամ իր կողմից մեծ «զոհողություն»՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների հանգամանքով (Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան և այսօր կլինի Հայաստանում. հուլիսի 28-ին այս «բարի ավետիսն» ազդարարել է նախագահի աշխատակազմը)։
Հիմա հարց․ ինչու՞ էր գնացել Արմեն Սարգսյանը Ճապոնիա։
Պատասխանը մի գուցե պարզ է․ մասնակցելու 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ուսումնասիրելով այդ օլիմպիական խաղերում ներկայացված 33 մարզաձևերին՝ հնարավոր չէ գտնել մի քանի լարի վրա խաղալու մարզաձև, ուստի համոզված կարելի է ասել, որ Արմեն Սարգսյանը Տոկիո էր մեկնել ոչ թե որպես ատլետ, այլ միայն պաշտոնական բացման հանդիսության մասնակից։ Ընդ որում` մի հանդիսություն, որին COVID-19-ով պայմանավորված հանդիսատեսներ գրեթե չեն մասնակցել, իսկ միջոցառումները կազմակերպվել են խիստ սահմանափակումների պայմաններում։
Ամառային օլիմպիական խաղերին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի 206 երկրներից, բայց բացման արարողությանը Ճապոնիա էին մեկնել միայն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես նաև Միացյալ Նահանգների առաջին տիկին Ջիլ Բայդենը։
Հարկ է նկատել, որ օլիմպիական խաղերի կազմակերպիչը ոչ պետական բնույթի միջազգային հասարակական կազմակերպություն է՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն, որին Հայաստանից անդամակցում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն է (ՀԱՕԿ)։ Ստացվում է, որ Տոկիո չի մեկնել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն գործուղվել է Արմեն Սարգսյանի գլխավորած պետական պատվիրակություն, որտեղ տեսանելի է նաև բացարձակապես զբոսաշրջիկի կարգավիճակում, օլիմպիական խաղերին որևէ ֆունկցիոնալ դերակատարում չունեցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Կարելի է մտածել, որ Արմեն Սարգսյանը անտեղի է գնացել Ճապոնիա և մսխել պետական բյուջեից այդ այցին հատկացված 16,9 մլն դրամի միջոցները, որով հնարավոր էր հսկայական քանակության մարզական գույք ձեռք բերել մի քանի տասնյակ մարզադպրոցների համար և զարգացնել օլիմպիական մարզաձևերը մեր հանրապետությունում։
Բայց իրականում Արմեն Սարգսյանի ձգձգվող այցի ամենատպավորիչ մասը մասնավոր ոլորտի ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հանդիպումներն են։ Իհարկե, դրանցից դեռ ոչ մի դեպքում Հայաստանը ոչինչ չի շահել, իսկ թե ինչ է շահել իր կենսագրության մեջ մի շարք վերազգային ընկերությունների բիզնես խորհրդատու Արմեն Սարգսյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված իր հայտարարագրերում չարտացոլված, սակայն շատերի համար հայտնի նրա մասնավոր բիզնեսները, դա այլ հարց է։
Դատարկ տրիբունայում մի հատ եռագույն դրոշով նկարվելուց հետո, մեկնարկում է նրա այցի՝ իր համար կարևոր մասը․ հանդիպումներ YAMAHA ընկերության ներկայացուցիչների, Միջազգային համագործակցության ճապոնական բանկի (JBIC) կառավարիչ Տադաշի Մաեդայի հետ, Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ և այլն։ Կարծում եմ շատերին է հասկանալի, որ հասարակ մարդիկ, անգամ ոչ բարձր մակարդակի շատ պաշտոնյաներ, Mitsubishi Heavy Industries-ի խորհրդի նախագահի հետ հանդիպել չեն կարող, իսկ Հանրապետության նախագահի կարգավիճակը տալիս է այդ հնարավորությունը, որի արդյունքները կարող են օգտակար լինել ոչ թե պետությանը, այլ սեփական շահերին, լավագույն դեպքում մի փոքր չափով նաև «Իմ քայլը» հիմնադրամին։
Ի դեպ Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միյանագայի հետ Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև 2019 թվականի իր այցի ընթացքում, ինչից կարելի է ենթադրել, որ այդ ընկերության հետ իր գործերը սահուն են ընթանում։ Իսկ 2019 թվականի հանդիպումը Asahi Group ընկերության նախագահ Ակիյոշի Կոժիի հետ հանդիպումը շատ ավելի գործնական բնույթ կարող է կրել, քանզի այդ ընկերության արտադրատեսակների վաճառքով Հայաստանում, մի գուցե նաև այլ երկրներում, զբաղվում է Արմեն Սարգսյանի ընտանիքի կողմից ղեկավարվող ընկերությունը։
Հատկանշական է այն փաստը, որ Հանրապետության նախագահի կայքում չկա ոչ մի տեղեկատվություն Արմեն Սարգսյանի արտասահմանյան գործողումների իրավական և ֆինանսական հիմքերի մասին։ Մասնավորապես, նախագահի կայքի «Կարգադրություններ» բաժնում տեղադրված չեն գործուղումների մասին կարգադրությունները, որից պարզ կլիներ այցերի օրերը, պատվիրակությունների կազմերը, հատկացված ֆինանսական միջոցները և այլն։
ՈՒշագրավ է այն, որ Արմեն Սարգսյանի Ճապոնիա կատարած այցերն արտացոլված չեն ՀՀ արտաքին գործերի նախարարության կայքում երկկողմ այցելությունների ցանկում, ինչը ևս վկայում է այդ այցերի առավելապես մասնավոր բնույթի մասին։
Եթե այս ամենին հավելենք, որ համաձայն ՀՀ Սահմանադրության Հանրապետության նախագահը արտաքին քաղաքականության մշակման և իրագործման հարցում որևէ իրավասություններ չունի և պարտավոր է սահմանափակվել միայն վարչապետի առաջարկությամբ Մակունցներ դեսպան և նշանակելով և դիվանագիտական աստիճան աստիճան շնորհելով, ինչպես նաև այլ պետությունների դեսպաններից հավատարմագրեր ընդունելով, ապա նրա արտասահմանյան այցելությունները սեփական բիզնեսի և անձնական հետաքրքրություններից բացի կարող են ունենալ նաև զբոսաշրջային նշանակություն, միայն մի տարբերությամբ, որ իրականացում են մեր պետության միջոցների ու հեղինակության հաշվին։