Գնդակը` զենք. Հանրապետության հրապարակից մինչև Եռաբլուր. Սևակ Շուշանյանի նոր ռեկորդը` նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին (Տեսանյութ)
Արմավիր քաղաքի բնակիչ, բազմաթիվ ռեկորդների հեղինակ Սևակ Շուշանյանն առաջին անգամ չէ, որ զարմացնում և հիացմունք է պատճառում իր երկրպագուներին։ Գնդակը` զենք դարձրած մեր հերոսը դրսևորում է արտասովոր կամքի ուժ։ Նպատակ է դնում, ձգտում է և հասնում է նպատակակետին։
Արդեն 6 ռեկորդ գրանցած Սևակ Շուշանյանն այս օրվան երկար էր սպասել։ Պատասխանատու և կարևոր քայլ, որով իր սրտի ձայնն է բարձրացնում և հերթական ռեկորդը նվիրում է 2020թ-ի արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։
Սևակն առաջին անգամ չէ, որ իր ռեկորդը նվիրում է անմահ հերոս տղաներին։
Վառ պահելով և հարգելով քաջ զինվորների հիշատակը նա, այս անգամ, ոտքով գնդակ խաղալով 1ժամ 52 րոպեում Հանրապետության հրապարակից շարժվեց մինչև Եռաբլուր, որտեղ ներկաների հետ միասին կատարեցին մոմավառություն և խնկարկում` հարգանքի տուրք մատուցելով անմահ հերոսներին։
Ներկաների մեջ էին նաև քաջարի հերոս, 44-օրյա պատերազմի խորհրդանիշ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, ինչպես նաև այլ հերոս տղաների ծնողներ և հարազատներ։
Ներկա էին նաև «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայից հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև ողջ ընթացքը հսկել և ներկաների անվտանգությունն ապահովել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
«Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա ՀԿ նախագահ Վարդան Թովմասյանի խոսքերով, 33-ամյա Սևակ Շուշանյանը գերազանցում է իր սպասելիքները և միշտ փորձում է անել ավելին, ինչը շատ ողջունելի է` հատկապես, երբ նպատակային է։
«Հայ ազգը պայքարող է` բազմաթիվ դժվարություններ վերապրած։ Ողջունելի է Սևակի քայլը։ Եվս մեկ անգամ հավերժացվեց հայրենիքի համար զոհված քաջարի մարտիկների վառ հիշատակը։
Շնորհակալություն նաև ՀՀ ճանապարհային ոստիկանությանը` գերազանց աշխատանքի համար», - նշեց Վարդան Թովմասյանը։
Ի դեպ, Սևակ Շուշանյանը 1ժամ 52 րոպե անընդմեջ քայլելով մինչև Եռաբլուր` գնդակը վայր չի գցել։
«Իմ այս քայլն ինքնանպատակ չէ։ Կրելով այս շապիկը և այսկերպ հասնելով մինչև Եռաբլուր ցանկանում եմ վառ պահել մեր տղաների հիշատակը։ Իրենց շնորհիվ է, որ այսօր ապրում ենք։ Ցանկանում եմ մեր յուրաքանչյուր նահատակի վառ հիշատակը ըստ արժանվույնս իմ մեջ կրեմ և, ինչու ոչ, նաև ամբողջ աշխարհին ներկայացնեմ հայի անկոտրում և հզոր տեսակը», - ասաց Շուշանյանը։
Տեսանյութեր`


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ