Ադրբեջանում զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է վիրավորվել. բնակչությունը տարհանվում է (տեսանյութեր)
Վեց մարդ է վիրավորվել Ադրբեջանի N զորամասի զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
«Նրանք հոսպիտալացվել են: Նրանց մոտ բեկորային վնասվածքներ են»,- պատմել են գերատեսչությունում:
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Խիզիի շրջանի իշխանությունները, զինահապեստում տեղի ունեցած պայթյունից հետո մի քանի արկ ընկել է մոտակայքում գտնվող տների վրա:
«Պայթյունից հետո արկերն ընկել են Գիլյազի բնակավայրում գտնվող տների վրա, հրդեհ է բռնկվել: Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այժմ տարհանվում է բնակչությունը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Երկրի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ զինապահեստում հրդեհ է բռնկվել, ինչից հետո պայթյուններ են տեղի ունեցել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել:
Արտակարգ դեպքի հետևանքով որոշում է կայացվել փակվել է «Բաքու-Ռուսաստանի սահման» ավտոճանապարհը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ