Հեռացող ԱԺ-ն իր վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել. օրակարգում 6 հարց է (տեսանյութ)
Հեռացող Ազգային ժողովը իր վերջին արտահերթ նստաշրջանն է գումարել: Օրակարգում ընդգրկված է 6 հարց, որոնցից մեկը վերաբերում է Քրեական օրենսգրքում լրացում կատարելուն. Խոսքը անձին հրապարակավ վիրավորելու եւ զրպարտելու արարքները քրեականացնելու մասին է:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված է ՍԴ-ի արտահայտած այն իրավական դիրքորոշմամբ, որի համաձայն «ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը եւ լիազորությունների ծավալը, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային իշխանության մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում՝ ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի եւ վարքագծի որեւէ դրսեւորում, ներառյալ նաեւ նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով»:
ՍԴ հիշյալ իրվական դիրքորոշումը ընդգծում է հանրային իշխանության հստակ պոզիտիվ պարտականությունը՝ պայքարելու վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու երեւույթների դեմ գործում միջոցառումներ ձեռնարկելով, որպիսին ստեղծված իրավիճակում կարող է հանդիսանալ ծանր վիրավորանքի քրեականացումը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ