ԵԱՀԿ-ն կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում ձերբակալված լրագրող Մեհման Ալիևին
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեսիրը կոչ է արել անհապա ազատ արձակել ադրբեջանական «Թուրան» անկախ գործակալության ղեկավար, լրագրող Մեհման Ալիևին:
«Հիմքեր կան կարծելու, որ Մեհման Ալիևի ձերբակալությունը քաղաքական շարժառիթ ունեցող քայլ է, և ես կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել լրագրողին և երաշխավորել նրա հիմնարար ազատությունների հետագա պաշտպանությունը», - ասել է Դեսիրը:
Նա հավելել է, որ կարիք չկա հետաքննության շրջանակներում կալանքի տակ պահել լրագրողին կամ սառեցնել Ադրբեջանի «Թուրան» անկախ գործակալության ակտիվները:
Հիշեցնենք, որ լրագրողի ձերբակալությունը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին: Նրան կալանավորել են հարկերից խուսափելու և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով:
Ավելի վաղ լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն «Թուրանն» Ադրբեջանում միակ անկախ տեղեկատվական գործակալությունն է անվանել և կոչ արել դադարեցնել դրա աշխատակիցների նկատմամբ հարձակումները:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ