Դպրոցը կփակեն, երիտասարդությունն էլ կարտագաղթի. Զովունիի 9 աշակերտ ունեցող դպրոցը կփակվի
Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցականները սեպտեմբերի 1-ից այլ դպրոցում դասի կգնան: Դպրոցների օպտիմալացման արդյունքում գյուղի 9 աշակերտ ունեցող դպրոցը կփակվի եւ նրանք ստիպված կլինեն ամեն օր 5 կիլոմետր ճանապարհ անցնել՝ հարեւան գյուղի դպրոց հասնելու համար:
«Դպրոցը տեխնիկական անձնակազմի հետ միասին 12 աշխատող ունի, դեռ նրանք էլ չգիտեն, թե ինչ են անելու այն փակվելուց հետո: Երեխաները երեւի դպրոց կգնան հարեւան Հատիսի դպրոց, որը մեր գյուղից 5 կիլոմետր է հեռու, թե ոնց են հասնելու այդ գյուղ, չեմ կարող ասել, այդ մասին ոչինչ չգիտեմ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զովունիի գյուղապետ Սեդրակ Սաֆարյանը:
Զովունիի դպրոցի ֆիզիակայի ուսուցչուհի Նարինե Սահակյանի համար էլ անակնկալ էր գյուղի դպրոցի փակվելու մասին որոշումը: Նրա խոսքով, այս քայլն առաջին հերթին հոգեբանական ծանր ազդեցություն կունենա հենց աշակերտների վրա, որոնք ստիպված են լինելու ամեն օր երկար ճանապարհ անցնել, նոր միջավայրում սովորել. «Պետք է առաջին հերթին հաշվի առնել երեխայի հոգեբանական վիճակը, չեմ կարծում, որ նրանց տեղափոխելու որոշումը ճիշտ է»:
Նարինե Սահակյանի խոսքով, դպրոցի փակումը կազդի նաեւ գյուղի արտագաղթի ավելացմանը. «Դպրոցը կփակեն, ծերերը կմնան, երիտասարդությունն էլ կարտագաղթի»:
Նրա խոսքով, եթե դպրոցը փակելու որոշում չկայացվեր գյուղն այս տարի կունենար 3 առաջին դասարանցի եւ դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը կլիներ 12-ը: Նարինե Սահակյանը նաեւ կարեւորեց այն հանգամանքը, որ դպրոցի 12 հոգանոց անձնակազմը մնալու է առանց աշխատանքի, իսկ առջեւում սեպտեմբերի 1-ն է եւ իրենք այդ մասին նոր են իմանում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...