Ինչպե՞ս ազատվել ատամների դյուրազգացությունից. 4 օգտակար խորհուրդ
Եթե տաք կամ սառը սնունդ ընդունելիս ձեր ատամները սկսում են ցավել, դա կարող է մատնանշել ոչ միայն կարիեսի, այլ նաեւ ատամների դյուրազգացության մասին։
Ատամնաբույժ եւ հիգիենիստ Մեգան Ֆեյրհոլը հավաստիացնում է, որ ատամների դյուրազգացությունն առաջ է գալիս ատամի էմալի կորստի պատճառով, որը մերկացնում է ատամների դենտինի ստորին շերտը։ Էմալի կորստի հիմնական պատճառներն են էմալի էրոզիան, ատամներով կրճատցնելը (բրուքսիզմ) եւ ատամների մաշումը դրանց մաքրումից (շատ ուժեղ մաքրում)։
Ի՞նչ անել, եթե ատամները չափից ավելի զգայուն են։
Ատամի մածուկ
Գոյություն ունեն ատամի մածուկներ, որոնք նվազեցնում են ատամների դյուրազգացությունը։ Կարելի է առաջին հերթին փորձել օգտագործել դրանք։
Դիետա
Կերակրացանկի փոփոխությունը կարող է օգնել առողջ պահել ատամները եւ զգայունություն չհրահրել, քանի դեռ ատամները կայունանում են։
«Խուսափեք թթու մթերքների եւ ըմպելիքների չափից ավելի օգտագործումից, դա կօգնի նվազեցնել էմալի էրոզիայի ռիսկը, որը կարող է հանգեցնել դյուրազգացության բարձրացման»,- խորհուրդ է տալիս Ֆեյրհոլը։
Խորհուրդ է տրվում նաեւ կերակրացանկում կրճատել քաղցր մթերքների եւ գազավորված ըմպելիքների քանակը, քանի որ այդ բոլոր մթերքները վնասում են ատամի էմալը եւ դենտինը մերկացնում՝ առաջ բերելով դյուրազգացություն։
Կարգավորեք ատամների մաքրման տեխնիկան
Ատամների դյուրազգացության հիմնական պատճառներից մեկը ատամների շատ ուժեղ մաքրումն է եւ դրանք «տաշելը»։
«Եթե ատամների դյուրազգացություն ունեք ատամների չափից ավելի ուժեղ մաքրման պատճառով, պետք է փոխեք ատամները մաքրելու տեխնիկան եւ խուսափեք աբրազիվ ատամի մածուկի օգտագործումից»,- ասել է մասնագետը։
Գիշերային պաշտպանություն
Ատամները կրճտացնելը լուրջ խնդիր է, որովհետեւ այն կարող է թուլացնել ատամները եւ առաջ բերել խոռոչներ կամ կոտրվածքներ, ինչպես նաեւ այլ բարդություններ, ինչպիսին է ատամների բարձր զգայականությունը։
«Եթե տաշում եք ձեր ատամները գիշերները, ձեր ատամնաբույժը կարող է խորհուրդ տալ կրել պատվերով պատրաստվալ գիշերային պաշտպանական հարմարանք՝ կապա ատամների համար»,- ասել է մասնագետը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...