Մխիթար Գալեյանը զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը. ծնողները հրաժարվել են իրենց որդու մեդալն այս իշխանությունների ձեռքից վերցնել (տեսանյութ)
Մխիթարը Երևանից էր, 2019 թվականի հունվարի 17-ին էր բանակ զորակոչվել։ Հադրութում էր ծառայում։
Կանաչ աչքերով էս տղայի լուսանկարն ու նրա հերոսական պատմությունը պատերազմի օրերին տարածվեց համացանցում և ափսոսանքի ու հպարտության առիթ դարձավ։ Հոկտեմբերի 1-ին 2 ընկերոջ՝ Սերժ Հակոբքեխվյանի ու Հայկ Սահակյանի հետ փրկել էին իրենց վիրավոր ընկերոջ՝ Աբիգի կյանքն ու 3-ն էլ անմահացել։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ «Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքն է զոհաբերում հանուն ուրիշի»։ Եվ իրոք որ։ Մխիթարը հենց այդ տեսակն էր։ Ես նրան չեմ ճանաչել, բայց այս ընթացքում տարբեր մարդկանցից այնքան պատմություններ լսեցի նրա մասին, որ ինձ համար նրա կերպարը միանգամայն պարզ դարձավ։ Մխոն քաջ էր, հայրենասեր ու ընկերասեր և իզուր չէր, որ նրան հաճախ «Դուխավիկ Մխո» էին ասում։ Նա չփախավ իրեն վստահված դիրքից, նա մենակ չթողեց իր վիրավոր ընկերոջը, նա իր կյանքը տվեց իր հայրենիքի ու իր ընկերոջ կյանքը փրկելու համար...
Պատերազմից 8 ամիս անց էլ Մխիթարի մայրը՝ տիկին Աստղիկը, այդպես էլ ոչ մի վայրկյան չի համակերպվել իր որդու կորստի հետ։ Մխիթարենց տանն ամեն բան նրան է հիշեցնում. լուսանկարներ, ձեռքի ժամացույց, «Նարեկը», որը պատերազմից օրեր առաջ Մխիթարը հոր հետ տուն էր ուղարկել։ Թերևս միայն Մխիթարի սխրանքը փաստող մեդալը չկա սեղանին։ Մխիթարի հայրն ու մայրը հրաժարվել են իրենց որդու մեդալը այս դավաճան իշխանությունների ձեռքից վերցնել։ Մխիթարն ընդամենը 20 տարեկան էր։
Նրա մասին ռեպորտաժը՝ մեկնաբանություններում։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ