Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

«Հավատում ենք, որ վերադառնալու ենք Հադրութ». 15-ամյա Ժասմինն ու Բորիսը՝ Երեւանում իրենց ստեղծած քվեստի մասին

Հադրութցի 15-ամյա Ժասմին Հայրապետյանն ու Բորիս Վանյանը հավատում են, որ մի օր անպայման վերադառնալու են իրենց ծննդավայր: Իսկ մինչեւ այդ, հասցրել Երեւանում քցեստ կազմակերպել, Բորիսն էլ բիզնես նախագծեր է սկսել։

Ժասմինն ընտանիքի հետ բնակվում է Երեւանում, իսկ նրա զարմիկը՝ Բորիսը, Երեւան է տեղափոխվել պատերազմի ընթացքում: Հադրութցի պատանիներն որոշել են միավորել ուժերն ու քվեստ սենյակ բացել, որտեղ կհամախմբեն 6-14 տարեկան երեխաների: Քվեստն իրականացվում է Ժասմինի «Սուպեր Նռանե» գրքաշարի մոտիվներով:

«Եղբորս՝ Բորիսի հետ մի օր նստած մտածում էինք, թե ինչ նոր բան կարելի է անել, որ ամառը հետաքրքիր անցնի: Ես ծննդյանս օրը քվեստի էի գնացել ու դա ինձ շատ հետաքրքրել էր, առաջարկեցի քվեստ կազմակերպել: Հասկացանք, թե ինչ ենք ուզում անել. տարածքը կահավորեցինք Նռանեի տատիկի սենյակի նման, եւ երկու օր առաջ տեղի ունեցավ մեր առաջին քվեստը: Այն նախատեսված է 6-14 տարեկան երեխաների համար ու ամբողջովին «Սուպեր Նռանե» գրքի մոտիվներով է, հարցերը վերաբերում են ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ գրքին»,-NEWS.am -ի հետ զրույցում պատմել է Ժասմինը:

Ժասմինը զբաղվում է քվեստի ստեղծագործական մասով, իսկ տեխնիկական հարցերով՝ Բորիսը:

«Ժասմինը առաջարկեց կազմակերպել այս քվեստը, ես էլ համաձայնեցի միանալ գաղափարին: Օգնում եմ պատրաստել սենյակը, բաներներ եմ պատվիրել: Քվեստի նպատակը երեխաներին «Սուպեր Նռանե» գրքի հետ ծանոթացնելն է»:

«Սուպեր Նռանե» գրքի առաջին հատորը Ժասմինը սկսել է գրել 2018 թ-ին՝ հետագայում շրունակել պատմությունը:

««Սուպեր Նռանեն» ունի 3 հատոր՝ առաջին հատորը գրել եմ 11 տարեկանում՝ 2018-ին, այն փոքր-ինչ մանկական է, չարի ու բարու կռիվն է, երկրորդը գրել եմ 2020-ին՝ համավարակի ժամանակ, եւ գրքի իրադարձություններն էլ սերտորեն կապված են այդ իրադարձության հետ՝ չարագործը ուզում է թունավորել մարդկանց ու նրանցից խլել հույզերը, իսկ երրորդը սկսել եմ գրել պատերազմի շրջանում, որտեղ հերոսուհին իր հանգիստն է վայելում Շուշիում, եւ հանկարծ չար ուժերը հարձակվում են Շուշիի վրա ու սկսվում է պատերազմը: Նա փորձում է հասկանալ՝ ինչու այդպես ստացվեց, ու գալիս է եզրակացության, որ մարդիկ կորցրել են կարեւոր արժեքները…»:

Անդրադառնալով իր գրքի հերոսուհուն, պատանի հեղինակը նշում է՝ Նռանեի միջոցով փորձել է կերտել հայուհու կերպար, որի մեջ տեսնում է նաեւ իրեն.

«Գիրքը հայ սուպեր-հերոսուհու մասին է, որի անունը Նռանե է: Նա 16 տարեկանում հասկանում է, որ իր առաքելությունը հայրենիքը փրկելն է այն զավթել ցանկացող չար ուժերից: Այդպիսով, նա իր նպատակին հասնում է հայկական խորհրդանիշերի շնորհիվ, որոնք են՝ նռան հատիկները, ծիրանի կորիզը, դուդուկը եւ այլն: 11-ում չգիտեի, թե ինչու, բայց հիմա ես հասկանում եմ, որ, նույնիսկ, այդ շրջանում իմ մտքում ունեի հայ աղջկա մի կերպար, որը ես ինքս էի ուզում լինել ու, երեւի, հենց դա ինձ առաջ մղեց, որ ստեղծեմ այդ կերպարն ու զարգացնեմ այն»:

Առաջին քվեստն արդեն կայացած է, եւ ինչպես փաստում են Ժասմինն ու Բորիսը՝ երեխաների համար այն եղել է ոչ միայն ոգեւորիչ, այլեւ՝ ուսուցողական.

«Քվեստին մասնակցել են Արցախից տեղահանված երեխաներ, նաեւ նրանք, ովքեր կարդացել էին գիրքը: Ես նկատեցի, որ երեխաներին այն շատ դուր եկավ: Քվեստից հետո խաղեր խաղացինք, երեխաներն այնքան ոգեշնչված էին, որ ես էլ ընթացքում սկսեցի նրանց օգնել»:

Քվեստը կազմակերպելու հարցում պատանիներին աջակցել է Ժասմինի մայրը՝ գրող, սցենարիստ, «Հաջողակ կին» ՀԿ նախագահ Արփի Վանյանը:

«Ժասմինը «Սուպեր Նռանեի» երրորդ մասը գրել է պատերազմի օրերին... դաժան օրեր էին: Անընդհատ ինքն իրեն հարցնում էր՝ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է աշխարհն այսքան անտարբեր: Ու մի օր եկավ ու ասաց՝ գիտե՞ս, ես իմ հարցերի պատասանը գտել եմ՝ հավանաբար աշխարհը լավ չի ճանաչում հային ու Հայաստանը: Ես, իրոք, հուզվեցի իր եզրակացությունից: Նա այդ պահին մի առաջարկ արեց, ասաց. կարծում եմ՝ սա յուրաքանչյուրիս մեղավորությունն է, ու ես ուզում եմ իմ կողմից դա շտկել՝ «Սուպեր Նռանեի» միջոցով նոր սերնդին պատմել, ներկայացնել հային ու Հայաստանը: Երբ ինքն ու Բորիսը որոշեցին քվեստ անել, ես այն ժամանակ չգիտեի էլ, թե քվեստն ինչ է: Բացատրեցին դրա բնույթն ու ես շատ հավանեցի գաղափարը: Երեխաներին տրամադրեցի այս տարածքն ու նրանք շատ արագ իրագործեցին այն: Ընդլայնման կարիք, բնականաբար, ունենք. դեռ այս փոքրիկ սենյակն է, այստեղ տասից ավելի երեխա չենք կարողանում տեղավորել: Եթե տարածքը մեծ լիներ, մասնակիցներն էլ ավելի շատ կլինեին, ցանկացողները շատ են: Մենք այստեղ հյուրընկալում ենք նաեւ Արցախից բռնի տեղահանված երեխաներին՝ բնականաբար անվճար: Նաեւ ուզում ենք սուպեր արշավներ կազմակերպել, ինչպես երեւանյան պուրակներում, այնպես էլ՝ շրջաններում»:

Բորիսը խոստովանում է՝ սկզբում դժվարությամբ է հարմարվել երեւանյան կյանքին, բայց փորձում է ապրել նոր ռիթմով: Երեւան տեղափոխվելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել իր առաջին բիզնեսի ստեղծմանը.

«Պատերազմից սկզբից 4 օր հետո եկել ենք Երեւան: Երբ եկա Երեւան, սկզբում ինձ համար հեշտ չէր՝ լեզուն լավ չգիտեի, բայց հետո սովորեցի ու հարմարվեցի: Դեռ փոքր հասակից ցանկանում էի ունենալ բիզնես, ու երբ եկա Երեւան, բիզնես բացեցի՝ օնլայն խանութի տեսքով: Այնտեղ վաճառվում է ամեն ինչ: Ինչ լավ ապրանք գտնում էի, դնում էի վաճառքի: Հիմա էլ եմ աշխատում խանութի շուրջ»:

Ստեղծագործելով ու բուռն աշխատանքով հադրութցի պատանիները փորձում են շարունակել կյանքը պատերազմից հետո՝ սրտում ու մտքում պահելով մի մեծ հույս՝ երբ էլ լինի՝ կվերադառնան Հադրութ.

«Ես գիտեմ, որ ես ունեմ հույս, ու երբ ես իմ հույսը կորցնեմ, այդ ժամանակ ես վերջնականապես Հադրութը կկորցնեմ: Չգիտեմ՝ ինձանից կախված չէ՝ այսպիսին կմնա իրավիճակը, թե ոչ, բայց իմ հոգու խորքում ես միշտ կհավատամ, որ թեկուզ տասը տարուց կվերադառնամ Հադրութ ու մեր տանը կլինի նույն ջերմությունը»,-նշում է Ժասմինը:

Կատարվածը Արփի Վանյանը համարում է թյուրիմացիություն, ու վստահ է՝ սա ընդամենը իրավիճակ է, որը ժամանակի ընթացքում պետք է շտկվի.

«Հադրութի թեման ինձ համար շատ ցավոտ է, դա իմ բաց վերքն է: Անպես չէ, որ ես տուն եմ կորցրել ու դրա մասին եմ խոսում: Դա իմ ծննդավայրն է, հայրենիքը, այնտեղ իմ ծնողների գերեզմաններն են: Ես հավատում եմ ու մեկ րոպե, անգամ, չունեմ կասկած, որ մենք հետ ենք վերադառնալու, որովհետեւ, եթե պատմության մեջ բարին չի հաղթում, ուրեմն՝ այդ պատմությունը չի ավարտվել: Այն, ինչ կատարվեց, ես համարում եմ թյուրիմացություն, պարզապես իրավիճակ, ու հավատում, որ մենք անպայման վերադառնալու ենք: Անկեղծ ասած՝ չեմ տեսնում այն ճանապարհը, թե ինչպես, բայց հավատում եմ...»: