Թուրքիայի իշխող կուսակցությունը փտում է, Էրդողանն էլ զգում է հոտը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադիրներից Դենգիր Միր Մեհմեդ Ֆըրաթը թուրքական Dihaber գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ կուսակցությունը, որի համահիմնադիրներից է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «փտում է», ավելին՝ Էրդողանը զգում է այդ «գարշահոտը»:
Նշենք, որ Ֆըրաթը վերջին տարիներին դարձել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ և Մերսին քաղաքից ընտրվել պատգամավոր:
«Կուսակցության առնվազն 10 տոկոսն այլև չի աջակցում Էրդողանի գաղափարներին: Նա փորձում է շահել հենց այդ հատվածին: Սակայն նրանք այլ կուսակցություններ էլ չեն գնում՝ իշխանության մեջ լինել-չլինելու խնդիր կա: Էրդողանը միշտ դա է ասում, բայց առաջվա պես 30-40 տոկոսով իշխանություն չես կարողանա պահել, առնվազն 50 տոկոս պետք է ունենան», - նշում է Ֆըրաթը:
Ըստ նրա՝ կուսակցության վրա տարածվել է ոչ թե աշխատանքային հոգնածությունը, ինչպես պնդում է Էրդողանը, այլ խոր ընկճախտը, ավելին՝ Թուրքիայի իշխող կուսակցությունը, որը ֆանտաստիկ քաղաքական վերելք ապրեց 2000-ականների սկզբին, այլևս «փտում է»:
Քրդամետ կուսակցության շարքերն անցած գործիչը համոզված է, որ Էրդողանին չի հաջողվի փրկել իրավիճակը, և որոշ ժամանակ անց ԱԶԿ-ն կկորցնի իր երբեմնի ուժը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ