Շատ բան է ասում, թող իր գործին նայի. Թուրքիայի վարչապետը՝ Գերմանիայի արտգործնախարարին
Թուրքիայում շարունակում են հեռակա բանավիճել Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ:
Զիգմար Գաբրիելի հայտարարությունից հետո, թե Թուրքիան չի կարող դառնալ Եվրամիության անդամ, քանի դեռ երկրի իշխանությունը Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքում է, նախարարին իրենց դժգոհությունն են հայտնել Թուրքիայի վարչապետն ու ԱԳ նախարարը:
Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը բավականին կոշտ է արձագանքել Զիգմար Գաբրիելի խոսքերին։ «Շատ բան է ասում, ղալլաթ է արել, թող իր գործին նայի»,- ասել է Յըլդըրըմը:
Թուրքիայի վարչապետը խորհուրդ է տվել Գերմանիայի ԱԳՆ-ին զբաղվել իրենց ներքին գործերով ու դաս չտալ Թուրքիային:
Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Գերմանիան անցել է բոլոր հնարավոր սահմաններն ու նշել, որ իրենք չեն ցանկանում փչացնել հարաբերությունները Բեռլինի հետ։ Ըստ նրա՝ մեղավորը գերմանական կողմն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելն իր հայտարարություններից մեկում Էրդողանին առաջարկել է հանդես գալ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ, քանի որ ստեղծված իրավիճակում քիչ հավանական է, որ դրանք դրական արդյունքի կհանգեցնեն:
Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ է և գոյություն կունենա նաև Էրդողանից հետո: «Մենք խնդիր չունենք Թուրքիայի հետ, թուրքերի հետ, մենք խնդիրներ ունենք ներկայիս կառավարության հետ», - ասել է գերմանացի գործիչը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ