Քաղաքական հետապնդումներով այս իշխանությունը ապացուցում է, որ այլեւս չի կարող կառուցել իրավական պետություն. Հ. Ենգոյան (տեսանյութ)
Սյունիքում տեղի ունեցող դեպքերով ապացուցում ենք, որ մենք այլեւս հեռանկար չունենք՝ կառուցելու իրավական եւ ժողովրդավարական պետություն։ Ներկայիս իշխանությունը բացարձակ չի ուզում պահպանել իր տված խոստումների հիմնական պլատֆորման՝ այն, որ կառուցվելու է իրավական պետություն, քանի որ մենք տեսնում ենք կլասիկ քաղաքական հետապնդումներ այն անձանց նկատմամբ, ովքեր ունեին քաղաքական այլ հայացքներ, Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ, «Գնումների աջակցման կենտրոնի» հիմնադիր Հասմիկ Ենգոյանը։
Նրա խոսքով՝ այս քաղաքական հետապնդումները ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական հետեւանքներ են ունենալու երկրի համար։ «Հիմա հետապնդվում են նաեւ Սյունիքում այն բիզնեսները, որոնց ղեկավարները, այսպես ասած, աջակցում են այլ քաղաքական ուժի, եւ մենք այստեղ տեսնում ենք ակնհայտ, չթաքնված հետապնդում մասնավոր բիզնեսի, այսինքն՝ ոչ միայն ՏԻՄ ղեկավարների նկատմամբ, այլեւ բիզնեսի»,- ասաց սահմանադրական իրավունքի մասնագետը։ Նա նկատեց, որ բիզնեսի ներկայացուցիչների գլխին գործեր կարելը եւս պետության համար լուրջ խնդիրներ է ստեղծում:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին արգելում են արտահանել մեծ քանակի արտադրություն: Այսօր արդեն հասցվել է մոտ 22 միլիոն դոլարի վնաս:
Պատկերացրեք, որ այդ գումարի զգալի չափը պետք է գնար պետական բյուջե: Այսինքն, մասնավոր բիզնեսին հարվածելով՝ ունենում ենք պետական բյուջեի միջոցների կորուստ, քանի որ զրկում ենք տվյալ ընկերությանը, որը համարվում է խոշոր հարկատու»,- ասաց Հասմիկ Ենգոյանը:
Նա նշեց, որ մասնավոր բիզնեսին հարված հասցնելով՝ այսօրվա իշխանությունը հարված է հասցնում պետությանը երկու տեսանկյունից:
«Այն գործարարները, որոնք ցանկություն ունեին մեծացնել իրենց բիզնեսը, ներդրումներ կատարել, զարգացնել տնտեսությունը, սկսում են մտածել՝ արդյո՞ք արդարացված է ներդրումներ կատարելը կամ բիզնեսը ծավալելը, եթե մի գեղեցիկ օր նրանք էլ կարող են դառնալ թիրախ այս կամ այն վարքագծի կամ սիմպատիաների հիման վրա:
Սրանով հարվածում ենք նաեւ արտաքին ներդրումներին, որովհետեւ, երբ երկիրը ցույց է տալիս, որ ինքը վստահելի գործընկեր չէ, երբ որ իշխանությունը ցույց է տալիս, որ, քաղաքական հայացքներից ելնելով, կարող է մարդկանց եւ բիզնեսը հետապնդել, միանշանակ դառնում է ոչ գրավիչ պետություն, եւ դրանով մենք խոչընդոտում ենք, որ դրսից մեր երկիր ներդրումներ չլինեն, ինչը շատ վտանգավոր է, քանի որ մեր երկիրը կանգնում է կոլապսի առաջ»,-ասաց Ենգոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ