Եթե կեղծիք չլիներ, Փաշինյանը շեմը չէր հաղթահարի․ Արտակ Գալստյան
Մեր նշած խախտումները համակարգային են և տարածվել են ամբողջ հանրապետության տարածքում։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը։
«Այս ընտրություններն ամենաաննախադեպ և խայատառակ ընտրություններն են, սա միակ դեպքն է, որ մեր հետ համաձայն է Հանրապետության վարչապետի աթոռը զբաղեցնող անձը։ Երբ Փաշինյանը նման հայտարություն է անում, իսկ ԿԸՀ-ն հերքում է, սա ինձ համար ավելի քան տարօրինակ է։ Դիմում եմ Փաշինյանին, եթե դու ասում ես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ընտրակաշառք են բաժանել, ընտրությունները անվավեր ճանաչիր, մի թող այլևս բաժանեն, դու էլ խոստացված գողացած 30 միլիարդը հետ վերցրու իրենցից, եթե չեն բաժանել դա նշանակում է չեն էլ գողացել»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով, եթե ընտրակաշառքները չի ապացուցվում, ստացվում է, որ հանրապետությունում 400 հազար մարդ կարծում է, որ Փաշինյանը կապիտուլյանտ է, որը զգալի թիվ է։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ