Ի՞նչ է արել նիկոլի կառավարությունը Հայաստանին քովիդի համար փոխանցված 100 միլիոն եվրոյի հետ
ԵՄ-ը կորոնավիրուսի հետ կապված անցած տարի Հայաստանին է տրամադրել ավելի քան 100 մլն եվրոյի օգնություն։ Այս մասին հուլիսի 9-ին Երեւանում ասել է ԵՄ եվրոպական հարեւանության ընդլայնման եւ քաղաքականության հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհեն։
«Այժմ աշխատում ենք, որպեսզի ընդլայնենք առողջապահության ոլորտի հնարավորությունները, այդ թվում պատվաստման հարցով, որպեսզի ավելացվի տրամադրվող օգնությունը։ Համավարակը չի ավարտվի, քանի դեռ չեն պատվաստվել բոլորը»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Հայաստանն այլեւս ժամանակ կորցնելու տնտեսական հնարավորություններ չունի, եւ պետք է, որպեսզի բոլորը պատվաստվեն։
«ԵՄ-ը շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերը։ Բարձր եմ գնահատում բարեփոխումների իրականացումը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանում ընտրություններից հետո կձեւավորվի ուժեղ խորհրդարանական մեծամասնություն, որովհետեւ մենք առջեւում մեծ աշխատանք ունենք։ Այցի հիմնական նպատակը հետքովիդային ներդրումային ծրագրին մեկնարկ տալն է Հայաստանի տնտեսության վերականգնման ուղղությամբ՝ տնտեսության աճի արագացված ապահովման եւ աշխատատեղերի ավելացման նպատակով»,- ավելացրել է Վարհեն։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում