Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից -ցուցմունք կորզեն իմ դեմ․ Առուշ Առուշանյան. (տեսանյութ)
Ես պատրաստ եմ դատվելու, միայն թե չգնան ամեն օր մեր ժողովրդին այգուց տանեն, վախեցնեն, եթե խնդիրը կապված է ինձ հետ, ինձ պետք է դատեն, ես պատրաստ եմ։ Այս մասին դատարանի բակում, որտեղ քննվում էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Փոխանցում է Tert.am-ը։
Նա նշեց, որ հավատարիմ է մնում իր սկզբունքներին։ «Եթե քաղաքական հետապնդման պետք է ենթարկեն ու տանեն դատեն, ուրեմն թող անեն։ Բայց ես ինքս հակված եմ այն կարծիքին, որ Սյունիքի միջանցքները, քանի որ գիտեն, որ մենք խոչընդոտելու ենք և չենք թողնելու նման բան տեղի ունենա, խնդիրը դրանում է, որ մեզ ձերբակալեն, որ կարողանան հարցին հեշտ լուծում տալ»,-ասաց նա։
Առուշ Առուշանյանը նշեց, որ ինքը իրեն երբեք թույլ չի տվել ուղղորդել աշխատողներին, որ գնան, իրեն ընտրեն։ «Դա իմ սկզբունքին դեմ է, ես երբեք ինձ թույլ չեմ տա նման բան անել»,-ասաց նա և նշեց, որ ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը այս իշխանությանն է բնորոշ։
«Բոլոր մեր վարչական ղեկավարներին կանչում են, օրինակ՝ տեղեկություն ունեմ, որ Որոտան գյուղի բնակչությանը տարել են ոստիկանություն, որ ինչ-որ մեկից մի ցուցմունք կորզեն իմ դեմ։ Խնձորեսկի վարչական ղեկավարը ներկայացրեց, որ արդեն մոտ 60 երիտասարդ գյուղից դուրս է եկել, սա պայմանավորված է աշխատանք չունենալով, երկրորդ՝ այս մթնոլորտը, այս իրավիճակը մարդկանց թույլ չի տալիս հասկանալ, թե վաղը ինչ անելիք ունեն։ Գորիսում մեր պայքարը միշտ եղել է, որ մերոնքական-ձերոնքակիան խնդիրներ չլինեն և, փառք Աստծո, հասել էինք արդյունքի, բայց հիմա նորից նույն վիճակն է տիրում, նորից թիմերի են բաժանել քաղաքը և նորից փորձում են պառակտել հասարակությանը, հիմա վտանգավոր իրավիճակում ենք, վաղն էլ պառակտված հասարակությունով ո՞նց պետք է գնանք, պաշտպանենք Սյունիքը»,-ասաց նա և նշեց, որ իրենք պատրաստ են պաշտպանել։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ