Փոխանակ զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, խոսում են կադրային ջարդերի մասին. Սեյրան Օհանյան
Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ հունիսի 28-ից Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ։
Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, մինչև 40 տանկ և այլ զրահամեքենա, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ նշել է, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ զորավարժությունները մի քանի նպատակ ունեն. առաջին նպատակը, եթե ազգային զորավարժություններ են, ազգային զինված ուժերի մարտունակության ու նաև պատրաստության բարձրացումն է, զորքերի մարտական կարողությունների ավելացումը։
«Իսկ երբ զորավարժություններն անցկացվում են արդեն մի քանի երկրների զինված ուժերի մասնակցությամբ, դա համատեղ կարողությունների ավելացումն է, ընդհանուր կառավարման ու փոխգործակցության մակարդակի բարձրացումն է, այս պարագայում, թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության շրջանակներում է անցկացվում, իսկ երբ ավելացվում է նաև Պակիստանի հետ զորքերի ընդգրկմամբ զորավարժություն, դա արդեն նպատակ ունի ամբողջությամբ իսլամական աշխարհի ներգրավումն ու նրանց պատրաստականությունը խնդիրներ կատարելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասել է նա։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
Ապօրինի թմրաշրջանառության դեմ ՆԳՆ ոստիկանության պայքարը շարունակվում է