Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ոռոգման ջրի խնդրով փակել են Երևան- Գյումրի ճանապարհը
Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ այսօր՝ հունիսի 29-ին, փակել են Երևան- Գյումրի ճանապարհի Բենիամին գյուղի հատվածում՝ պահանջելով իշխանություններից անհապաղ լուծել ոռոգման խնդիրը:
Գյուղացիները իրենց ցանքատարածքները ոռոգելու համար ջուր են պահանջում։ Այս տարի Կառնուտի ջրամբարում ոռոգման սեզոնից առաջ անհրաժեշտ ծավալի ջուր չի կուտակվել, ինչի պատճառով էլ հացահատիկի, կարտոֆիլի ու այլ մշակաբույսերի հազարավոր հեկտար ցանքատարածություններ մնացել են անջուր, ինչն էլ կանդրադառնա բերքի որակի և քանակի վրա։
Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է:
Մայրուղու փակված հատվածում լարված իրավիճակ է ստեղծվել, հարյուրավոր մեքենաներ են կուտակվել։ Գյուղացիների հետ հանդիպման են եկել Շիրակ ՋՕ պատասխանատուները, վստահեցնում են՝ այսօր խնդիրը կկարգավորվի։ Մայրուղին դեռ փակ է, հողագործները պահանջում են հարցի վերջնական լուծում։ Ոստիկաններին դեռ չի հաջողվում համոզել բողոքի ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը։
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ սա առաջին տարին չէ, որ գյուղացին երաշտի ժամանակ ոռոգման խնդիր է ունենում։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց