Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հայաստան

Միջազգային գնահատականը Ամուլսարի ոսկու ծրագրի վերաբերյալ բացասական է․ ՀԲՃ

Երեք միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպություններ (Blue Minerals Consultancy, Ավստրալիա, Buka Environmental, ԱՄՆ և Clear Coast Consulting, Inc., Կանադա) ուսումնասիրել են Lydian International (Լիդիան) ընկերության կայքում առկա մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր և տվել են իրենց մանրամասն գնահատականները Ամուլսարի ոսկու ծրագրի մի շարք էկոլոգիական ռիսկերի վերաբերյալ։ Իրենց կատարած այդ ուսումնասիրությունների հիման վրա նրանք ներկայացրել են նաև համատեղ ամփոփ եզրակացությունը և խորհուրդները, որը վերնագրված է հետևյալ կերպ․

«Լիդիանի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, իսկ երկարատև թթվագոյացումը սպառնում է ջրի որակին»

Փորձագետների ընդհանուր խորհուրդն այն է, որ հանքարդյունաբերությունը չպետք է սկսվի նախքան բնապահպանական չլուծված հարցերը պատշաճ կերպով չուսումնասիրվեն անկախ մարմինների/խորհրդատուների կողմից: Նրանց բացահայտած թերությունները պետք է ներառվեն թթվային և հանքաբեր ապարների դրենաժի (ԹՀԱԴ) կառավարման պլանում, որը ներառում և հստակեցնում է թե՛ կառավարության, թե՛ ընկերության պատասխանատվությունները և պարտավորությունները:

Ներկայացնենք նաև փորձագետների համատեղ ամփոփագրի շեշտադրումները․

«Պոտենցիալ ազդեցությունները

Ամենակարևորը սույն տեղանքից այն է, որ թթվային և հանքաբեր ապարների գոյացման և արտազատման զգալի ռիսկ կա, որը դեռ երկար կշարունակվի հանքարդյունաբերության դադարեցումից հետո: Չնայած առաջարկվող հանքի փակումից հետո ԹԱՀԴ-ի գոյացման կանխարգելման համար Լիդիանի առաջարկած միջոցներին՝ այս ռիսկը առկա է:

Տեղանքը ներառում է կենդանիների և բույսերի կարևոր կենսաբազմազանությամբ արեալ:

Ստորգետնյա ջրերի մակարդակում կանխատեսված (մոդելավորված) փոփոխությունները (օրինակ՝ մինչ 60 մ պակասումը), աղբյուրների և առուների հունի փոփոխությունը և նվազումը հանքի տարածքում և դրա շրջակայքում զգալի ծավալի են: Հանքախոռոչներից արտահոսքի արդյունքում կանխատեսվում է խոռոչների շրջակայքում գտնվող աղբյուրների ջրի որակի վրա բերիլիումի, կոբալտի, նիկելի և նիտրատի զգալի ազդեցություն:

Հանքախոռոչներից արտահոսքի արդյունքում զգալի ազդեցություն է կանխատեսվում նաև Որոտան գետի մոտակա ստորգետնյա ջրերի որակի վրա: Սպանդարյան-Կեչուտ թունելի ստորգետնյա ջրերի ներհոսքի վրա կանխատեսվող ազդեցությունը նույնպես ամենայն հավանականությամբ զգալի է:

Ոչ բավարար երկրաքիմիական փորձարկում

Պահանջվում են հանքակազմի, երկրաքիմիական և թթվահիմնային հաշվառման զգալիորեն ավելի շատ փորձարկումներ՝ թթվային ապարների դրենաժի ցուցանիշների և ժամանակի ընթացքում դրանց զարգացման կանխատեսման համար: Այդ փորձարկումները պետք է ներառեն զգալի քանակի երկարատև լաբորատոր կինետիկ փորձարկումներ և փորձնական ծավալի դաշտային փորձարկումներ:
Լիդիանը չի ընդունել, որ առաջին 10 տարիների ընթացքում թթվային ապարների դրենաժի վերահսկման ժամանակ անհրաժեշտ մեղմացումը ավելի շուտ պայմանավորված է ցուցանիշներով, քան թե ընդհանուր քանակությունով:

Ամուլսարի նախագծի ընթացքում հանքահանվող նյութերի զանգվածը հուշում է, որ ավելի քան 2,000 նմուշներ պետք է ուսումնասիրվեն թթվահիմնային հաշվառման տեսանկյունից, մինչդեռ ուսումնասիրվել են մոտ 200 նմուշներ: Ի լրումն դրա, երկրաքիմիական փորձարկում է իրականացվել չափազանց քիչ քանակի նմուշների վրա և դրանք ներկայացուցչական չեն:

– Հանքակազմի տեսանկյունից ուսումնասիրվել են ստորին հրաբխային ապարների միայն 11 նմուշ և վերին հրաբխային ապարների յոթ նմուշ։

– Անցկացվել են միայն ութ կինետիկ փորձարկումներ:

Ոչ ճշգրիտ գնահատական

Ալունիտ և յարոզիտ հանքանյութերի նպաստումը թթվագոյացմանը պետք է պատշաճ կերպով սահմանվի և հաշվի առնվի կառավարման պլանում:

Լիդիանը ենթադրել է, որ հանքի դրենաժը ցածր pH 4.5-ի պայմաններում ընդունելի է, մինչդեռ Համաշխարհային ԹԱԴ-ի (GARD) ուղեցույցը կիրառում է pH 6 կրճատում: 65 տարի պահվելուց և հողմնահարվելուց հետո դեռևս դիտվում է Խորհրդային ժամանակաշրջանի հանքի տարածքում թափոնակույտերից առաջացած թթվային ապարների դրենաժ՝ pH 3.5-ի պայմաններում: Կինետիկ փորձարկման ենթարկված ստորին հրաբխային ապարների 5 թափոններից 2-ը pH 3-ից պակաս ռադիոակտիվ արժեքներ են դրսևորել: Սա թթվային ապարների լուրջ դրենաժ է:

«Դիմադրություն ուժեղ ԹԱԴ-ի ձևավորման և երկաթի եռավալենտ սուլֆատների օքսիդացումից առաջացած ԹԱԴ-ի նկատմամբ» կրկնվող պնդումները սխալ են:

Թթվաարտազատող յարոզիտ և ալունիտ հանքանյութեր հայտնաբերվել են թե՛ վերին և թե՛ ստորին հրաբխային ապարներում: Ալունիտի տարրալվացումից թթվագոյացումը թերագնահատվում է՝ համարվելով ոչ զգալի, իսկ յարոզիտի տարրալվացումից թթվագոյացումը ընդհանրապես հաշվի չի առնվում:

Մետաղի հնարավոր արտազատման բարձր մակարդակ

Կանխատեսվում է, որ պոտենցիալ մտահոգիչ կոնցենտրացիաներով ամոնիում, ծարիր, մկնդեղ, բերիլիում, բիսմութ, կադմիում, պղինձ, կապար, մանգան, սնդիկ, մոլիբդեն, նիկել նիտրատ, սելեն, արծաթ, յուղ և ճարպ, վանադիում և ցինկ բոլորը միասին կարտանետվեն ջրուղիներ:

Դատարկ ապար

Թթվագոյացնող ապարների նմուշների կինետիկ փորձարկումը դադարեցվել է մինչև առավելագույն կամ կայուն վիճակի կոնցենտրացիաների հասնելը, ուստի, մոտակա առվակների և ստորգետնյա ջրերի վրա ազդեցության ողջամիտ հաշվարկներ չեն կարող արվել:

Շատ «արագ հագեցող» թթվային և մետաղական կոնցենտրացիաները ցույց են տալիս ջրի որակի այն տեսակը, որը կարող է առաջանալ դատարկ ապարների լցակույտի, բացահանքերի և կույտային տարրալվացման հարթակի հողմնահարված նյութերից ձյան հալոցքից կամ անձրևահեղեղից հետո:

Վերին և ստորին հրաբխային ապարներից արտազատված մկնդեղի նախնական կոնցենտրացիաները զգալի էին, ընդ որում՝ մի դեպքում մկնդեղի կոնցենտրացիան 20 անգամ ավելի բարձր էր, քան խմելու ջրի համար սահմանված՝ ԱՄՆ, Եվրոպական Միության, Ավստրալիայի, Կանադայի և Հարավաֆրիկյան չափանիշները:

Կույտային տարրալվացում

Պետք է կատարվեն մթնոլորտ արտանետվող սնդիկի, այդ թվում՝ ակտիվ կույտերից, ածխածնի սյուներից, ածխածնի վերագոյացումից առաջացող սնդիկի, սնդիկի թորման հաշվարկներ, իսկ աշխատակիցների և շրջակա միջավայրի համար սնդիկի արտանետումները սահմանափակելու նպատակով պետք է առաջարկվեն սնդիկի պարփակման մեթոդներ: Ի լրումն դրա, պետք է հաշվարկվի Արփա գետում և կույտային տարրալվացման հարթակից դեպի ներքև թեքության ստորգետնյա ջրերում սնդիկի կոնցենտրացիան՝ կույտային տարրալվացման դեպի ներքև ջրահեռացման կանխատեսվող կոնցենտրացիաների շարքի կիրառմամբ:

Սնդիկի կոնցենտրացիան ավելի քան 10 անգամ մեծ է, քան ԱՄՆ խմելու ջրի չափանիշով և Համաշխարհային բանկի արտանետման չափանիշով դետոքսիկացիայից հետո կույտային տարրալվացման հարթակում դեպի ներքև ջրահեռացման կոնցենտրացիաների համար կանխատեսված կոնցենտրացիաները:

Չփորձարկված և ոչ բավարար մեղմացման ռազմավարություններ

Լիդիանի առաջ քաշած աշխատանքային վարկածը այն է, որ եթե նրանք արագ իրականացնեն հանքարդյունաբերությունը և ծածկեր տեղադրեն դատարկ ապարների լցակույտի վրա, թթվային դրենաժը ձևավորվելու հնարավորություն չի ունենա: Սա սխալ ենթադրություն է:

Ամուլսարի փակված հանքի համար առաջարկվող պասիվ մշակման համակարգերը ամբողջովին չեն թունազրկի ջուրը: Sovereign-ի կողմից առաջարկվող հայեցակարգային նախագիծը կձախողվի, քանի որ այն նախատեսված չէ այնպիսի թթվային դրենաժի համար, որը պարունակում է ալյումինի և երկաթի բարձր կոնցենտրացիա:

Դատարկ ապարների լցակույտ

Պոտենցիալ թթվագոյացնող ստորին հրաբխային ապարների պատիճավորումը վերին հրաբխային դատարկ ապարներում պետք է փորձարկվի որպես թթուների և մետաղների արտազատման վերահսկման միջոց:

Վերին հրաբխային ապարների թթվագոյացման պահվածքը բնորոշվում է որպես «Թթվագոյացման պոտենցիալի առումով անորոշ», ուստի հնարավոր է, որ պատիճավորման նյութը ինքնին կարող է թթուներ արտազատել: Բացի այդ, վերին հրաբխային ապարները անգամ չեզոք pH պայմաններում տարրալվացված հեղուկում մկնդեղի, ծարիրի և այլ աղտոտող նյութերի առաջացման մեծ պոտենցիալ ունեն:

Պատիճավորված դատարկ ապարների լցակույտը կծածկվի կավային ենթահողի 1.0 մետրանոց շերտով, որն էլ իր հերթին կծածկվի 0.2 մետրանոց հողի վերին շերտով: Բարձր ռեակտիվությամբ սուլֆիդները կառաջացնեն այրվող գոտիներ, որոնք կճնշեն հողի ծածկը: Ի լրումն դրա, բարձր ռեակտիվությամբ ապարների արագ հողմնահարումը կարող է նաև նվազեցնել ապարի կառուցվածքային ամբողջականությունը և առաջացնել անհարթ նստվածք ու կույտի իջեցում: Այս ազդեցությունները միասին կարող են խախտել հողի շերտի ամբողջականությունը, ինչը կարող է չեղարկել դրա օգուտը և հանգեցնել երկարաժամկետ ԹԱԴ-ի գոյացմանը:

Շահագործման ժամանակ բացահանքի ջրազրկումը

Կանխատեսվում է, որ բացահանքի ջրազրկման արդյունքում կառաջանան 63-100 L-s-1 հոսքեր: Այդ ջուրը բաղկացած կլինի թթվային ստորգետնյա ջրերից, որոնք կչորացվեն բացահանքի խորքում: Շահագործման ժամանակ սա պոմպով հանքախոռոչներից դուրս կարտամղվի և կխառնվի դատարկ ապարների լցակույտից արտահոսքին:

Ջրի պասիվ մշակում

 

Հանքի շահագործման ժամանակ նախատեսվող թթվային դրենաժի մշակման համար պետք է օգտագործվի զտիչով կրի գործարան: Այդ ընթացքում հանքի փակման ժամանակ ջրի որակի վերաբերյալ կանխատեսումները պետք է բարելավվեն, իսկ պասիվ մշակման համակարգի նախագիծը պետք է փորձարկվի, եթե հիմնավորված է:

Բիոքիմիական ռեակտորի դեպքում (պասիվ մշակում), որը նախատեսված է սուլֆատը հեռացնելու համար, պետք է ցույց տրվի, թե դրանով ինչպես կարելի է հասնել արտազատման իրենց երկարաժամկետ նպատակներին, քանի որ Ամուլսարի նախագծի համար այդ համակարգերը չեն փորձարկվել:

Առաջարկվող պասիվ մշակման հղկման փուլը (սուլֆիդային քերիչի և թթվածնի կենսաբանական պահանջի հանում) հատկապես՝ սուլֆիդի հեռացման գործընթացի երկարաժամկետ կատարողականությունը և կենսունակությունը, պետք է ներկայացվեն:

Լիդիանը պետք է ցույց տա, որ այս համակարգերը կարող են հուսալիորեն շահագործվել ամբողջ տարվա ընթացքում տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակ, և որ իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցները բավարար չափով կոմպետենտ կլինեն՝ այս համակարգերը տեխնիկապես սպասարկելու, խափանումները հայտնաբերելու և համապատասխան ուղղիչ գործողություններ մշակելու համար:

Ընկերությունը կամ կառավարությունը պետք է ցույց տան, որ ռեսուրսներ ունեն այս համակարգերը նվազագույնը 100 տարի շահագործելու և տեխնիկապես սպասարկելու համար, ինչն այն նվազագույն ժամանակն է, որի ընթացքում նրանք հավանական է, որ պետք է շահագործվեն:

Ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել՝ դատարկ ապարների լցակույտից և (շահագործման ժամանակ) հանքախոռոչներից ջրազրկումից առաջացած ընդհանուր արտահոսքի համար առաջարկված պասիվ մշակման համակարգի կատարողականությունը գնահատելու համար: Եթե այս մոտեցումը ձախողվի, պետք է նախագծվի, կառուցվի ամբողջովին նոր և զգալիորեն ավելի թանկ ակտիվ մշակման գործարան և փորձարկվի հանքի շինարարությունից բավականին առաջ:

Կույտային տարրալվացման հարթակ

 

Կույտային տարրալվացման հարթակի հանքի փակումից առաջ և փակումից հետո դրենաժի մշակման համար պետք է տրամադրվի ակտիվ և պասիվ մշակման համակարգերի նախագիծ:

Կույտի շահագործումը կմոբիլիզացնի մի շարք թունավոր մետաղներ/կիսամետաղներ և կստեղծի նոր թունավոր համադրություններ: Ցիանիդը կձևավորի բարձր լուծողականությամբ համադրություններ այնպիսի մետաղների հետ, ինչպիսին են՝ կոբալտը և սնդիկը: Բացի այդ, ծարիրը, մկնդեղը, սնդիկը և սելենը կարող են համակցվել ցիանիդի հետ:

Այս բոլոր համադրությունները տարրալվացված լուծույթում կամ կույտում կձևավորեն պինդ միացություններ, քանի որ տարրալվացման լուծույթը շարունակաբար վերաշրջանառվում է: Անհրաժեշտ է իմանալ, թե մկնդեղի, սնդիկի կամ թիոցիանատի նման տարրերը և համադրությունները ինչպես պետք է հեռացվեն, երբ կույտը դուրս գա շահագործումից:

Փակումից հետո բացահանքի ջրազրկում

Փակված բացահանքերից առաջացած թթվային դրենաժի մշակման պլաններ չկան: Փոխարենը կանխատեսվում է, որ հանքի խոռոչի ջուրը կներծծվի բացահանքի խորք և կարտահոսի դեպի աղբյուրները: Այս ջրահեռացումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ բնական միջավայրի վրա: Փոխարենը այն պետք է պոմպով արտամղվի կամ ուղղորդվի մշակման համար այն նույն կերպ, ինչ դատարկ ապարների լցակույտից արտահոսքը մինչև ջրուղիներ թափվելը:

Մշտադիտարկում, ռիսկերի մեղմացում և կառավարում

 

Հայաստանի կառավարությունը պետք է դիմի միջազգային փորձագիտական եզրակացության համար՝ Ամուլսարի նախագծի իրականացումից առաջացող ԹԱԴ-ի ռիսկերը գնահատելու համար:
Անհրաժեշտ են լրացուցիչ սեզոնային տվյալներ և հանքախոռոչների նախատեսված եզրագծի շրջագծով մեկ լրացուցիչ ջրհորներ կամ սեղմաչափեր՝ հանքարդյունաբերության ժամանակ մայր ապարի մեջի ստորգետնյա ջրերի դեպի բացահանք ներհոսքի հավանականությունը գնահատելու համար: Քանի որ բացահանքից արտահոսքը իր ուղին կհարթի դեպի աղբյուրի ջրերը, թե՛ աղբյուրները, թե՛ ստորգետնյա ջրերը 50 և ավելի տարի պետք է մշտադիտարկվեն թե՛ տեղանքից դուրս, թե՛ տեղանքում:
Հանքի փակումից հետո արտանետումների պատճառած վնասի հատուցման համար իրավական պատասխանատվությունը պետք է պարզվի և փաստաթղթավորվի: Սույն պատասխանատվությունը պետք է մեղմի Լիդիանի սննանկության կամ հանքի վաճառքի պատճառած վնասները:
Ընկերությունում կամ կառավարությունում թթվային ապարների դրենաժի կառավարման պլանի կիրառման համար հստակ պատասխանատվություն չի սահմանված: Մասնավորապես, սահմանված չէ շահագործման ժամանակ բարձր ռիսկայինության ստորին հրաբխային դատարկ ապարների նույնականացումը և տեղադրումը ջրային ռեսուրսների պահպանությանը համապատասխան ապահովելու համար պատասխանատվություն: Սա պետք է շտկվի:

Կիրառվում են ռիսկի մեղման ոչ բավարար ռազմավարություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թթվային արտահոսքը կարող է իր գագաթնակետին հասնել տեղում առաջարկված հնգամյա մշտադիտարկումից հետո և կարող են շարունակվել տասնյակ տարիներ կամ դարեր՝ անհրաժեշտ է ավելի երկարատև մշտադիտարկում:

Ամուլսարի նախագծին պակասում է ոլորտի առաջատար պրակտիկան, քանի որ թթվային դրենաժի ազդեցությունները մեղմացնելու համար այն չի առաջարկում մեղմացման բազմազան միջոցներ:

Ոչ ԲՍԱԳ (Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատական, 2016թ հունիս), ոչ էլ հանքի վերաբերյալ որևէ այլ փաստաթուղթ չնախատեսված իրավիճակների պլան չի պարունակում՝ հանքարդյունաբերության ժամանակ կամ դրանից հետո ակտիվ մշակման գործարանի շինարարության կամ օգտագործման համար: Սա ողջամիտ, պահպանողական բազային սցենար է, որը պետք է պահանջվի:

Պարզ է դարձել, որ Հայաստանի կառավարությունում հայ ժողովրդի համար փորձագիտական կարողություններ չկան Ամուլսարի նախագծի ԹԱԴ-ի մեղմացումը ճանաչելու, գնահատելու, մշտադիտարկելու կամ պոտենցիալ արտանետումը վերահսկելու առումով»:

Ամբողջական գնահատականի համար միջազգային փորձագետները խնդրում են ուսումնասիրել հետևյալ մանրամասն փաստաթղթերը (տես այստեղ), ինչպես նաև խորհուրդ են տալիս այս ամփոփագիրը կարդալ Լիդիանի համար «Սեմուել Էնջինիըրինգի» 2017թ մարտի 30-ի պատրաստած թիվ NI 43-101 հաշվետվության 26-րդ՝ «Խորհուրդներ» բաժնի հետ (տես այստեղ), որում առաջարկվում են կույտային տարրալվացման հարթակի, դատարկ ապարների լցակույտի, երկրաքիմիայի, ջրի մշակման և ջրային հաշվեկշռի լրացուցիչ խոշոր նախագծային և փորձարկման աշխատանքներ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն