Ինչո՞ւ են Տրդատիկին ցուցակում ընդգրկել, որ պատգամավոր դառնա, ու պատասխանատվության չենթարկվի՞
Եղեգնաձորում մոտ երկու տարի առաջ ծեծի հետեւանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները դժգոհ են, որ Վայոց Ձորի նախկի մարզպետը ներառվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում եւ պատգամավոր է դառնալու: NEWS.am-ի հետ զրույցում փոխգնդապետի եղբայրը, Կարեն Մխիթարյանն ասաց, որ Տրդատ Սարգսյանը ցանկանում է պատգամավորական անձեռնմխելիություն ստանա, այս գործով պատասխանատվությունից խուսափի:
«Ինչո՞ւ են Տրդատիկին ցուցակում ընդգրկել, որ պատգամավոր դառնա, ու Էս գործով պատասխանատվության չենթարկվի՞: Սպաները կանգնեցին, ասեցին, որ ինքը դեպքի վայրում է եղել, բայց ոչ մի ձեւ չհաստսատվեց էդ փաստը: Հիմա էլ ուզում է պատգամավորական անձեռնմխելիություն ունենա, որ էլ ոչ մի ձեւ գործին չառընչվի: Տրդատը ինչքան գիտեմ Նաիրի Սարգսյանի հորեղբոր որդին է, դե Սուրեն Պապիկյանը էլ թիկնապահի պես պահում է իրեն »,-ասաց նա:
Կարեն Մխիթարյանը նշեց, որ գործը դատարանում է, 2 դատական նիստ հետաձգվել է, եւ որեւէ առաջընթաց չկա գործում:
Արա Մխիթարյանը 1 տարի 9 ամիս է, ինչ կոմայի մեջ է։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում է նաեւ նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների եւ որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել։
Այդ վկայությունները տվել են դեպքին ականատես 4 սպաները, որոնք ասել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետեւել է միջադեպին` չկանխելով այն: ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ հայտնելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց