Ձեր կատարած ընտրությամբ դուք պատասխանատվության ու պարտքի մի մեծ բեռ վերցրիք իմ ուսերից ու դրեցիք այդ բեռը ձեր ուսերին ու խղճին․ Մանվել Փարամազյան
Սիրելի հայրենակիցներ, վերջին 3 տարիներին մեզ պատուհասած բոլոր փորձություններից հետո կարծում էի` ինձ այլևս հնարավոր չէ զարմացնել, բայց սխալվեցի։ Մեր բոլոր հանդիպումների ընթացքում ես ձեզ հետ եղել եմ բացարձակ անկեղծ, այսուհետ էլ նույնը կլինեմ։
Մի՞թե հայրենիքի անվտանգությունից ավելի կարևոր արժեք կա։ Ձեր կատարած ընտրությամբ դուք պատասխանատվության ու պարտքի մի մեծ բեռ վերցրիք իմ ուսերից ու դրեցիք այդ բեռը ձեր ուսերին ու խղճին։
Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներից, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին ինձ, վստահեցնում եմ, որ հուսախաբ չեք լինի։ Իսկ ովքեր ընտրեցին ողբի ու որբի հայրենիքը գիտակցաբար, թե անգիտակցաբար, թող պատրաստ լինեն մինչև վերջ տանելու իրենց ճշմարտությունը, և կրեն դրա հետևանքները ։
Ես գիտեմ, որ վերջում միշտ հաղթում է արժանին, իսկ սա դեռ վերջը չէ։ Հինավուրց քաղաքակրթության օրրան այս երկիրը օխլոկրատիան չի կործանի։ Մնացե՛ք խաղաղությամբ։ Աստված բոլորիս դատավոր։
Մանվել Փարամազյան
Քաջարանի քաղաքապետ


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ՀՀ պետական սահմանով ապօրինի ներմուծվել և փորձ է կատարվել իրացնել 10 կիլոգրամ թմրամիջոց